Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրություններին` ընդգծելով, որ այս ընտրություններն առաջինն են սահմանադրական բարեփոխումների ընդունումից ի վեր:
Ինչպես նշում է Straits Times պարբերականը` հղում անելով Agence France Press-ին, Հայաստանի բնակչությունը քվեարկում է «շրջադարձային ընտրություններին` նախկին խորհրդային երկիրը խորհրդարանական հանրապետություն դարձնելու ճանապարհին»:
Ըստ պարբերականի`Արևմուտքն այս ընտրություններն ընկալում է որպես «ժողովրդավարության առանցքային փորձարկում ցամաքով շրջապատված և 2.9 մլն բնակչություն ունեցող այս փոքր երկրի համար»:
Ինչպես ընդգծում է աղբյուրը, հիմնական պայքարն ընթանում է ռուսամետ նախագահ Սերժ Սարգսյանի իշխող կուսակցության՝ Հանրապետականի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի միջև:
Սահմանադրական փոփոխություններից հետո անցկացվող առաջին խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է նաև Associated Press գործակալությունը` ընդգծելով, որ հարցումների տվյալներով՝ առաջատարն է նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունը:
Աղբյուրը կարևորում է սահմանադրական փոփոխությունների կիրառումը, որոնք ուժի մեջ են մտնելու գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին:
Հիշեցնենք, որ միջազգային լրատվամիջոցները ՀՀ-ում մեկնարկած ընտրություններին անդրադարձել էին նաև վաղ առավոտյան: Մասնավորապես, ՌԻԱ «Նովոստի»-ն գրել է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն «Ելք»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ն են կողմ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը: Աղբյուրը հիշեցրել է, որ «Ելք»-ը դեմ էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն, մինչդեռ «Ազատ դեմոկրատներ»-ը կոչ է անում դուրս գալ ԵԱՏՄ կազմից ու փոխարենը՝ հարաբերությունները զարգացնել Եվրոպական միության հետ: Մյուս քաղաքական ուժերը կողմ են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:
Նշենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն. «ԵԼՔ» դաշինքը՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ», «Ծառուկյան» դաշինքը՝ «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է», «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը` «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ «Անվտանգություն և առաջընթաց», Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ «Մենք կարող ենք», «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ «Քվեարկի՛ր հանուն փոփոխության, քվեարկի՛ր հանուն վերածննդի», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսներով:
2015 թվականի սահմանադրական փոփոխություններից ի վեր այսօր խորհրդարանական առաջին ընտրություններն են, որով Հայաստանն անցում կկատարի կառավարման խորհրդարանական մոդելի:
tert.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55