Հիշեցնենք, որ, ըստ Exit poll-ի տվյալների՝ «Ազատ դեմոկրատները» խորհրդարանական ընտրություններին չի հաղթահարելու անցողիկ շեմը:
Հ. Բագրատյանի խոսքով՝ դրանք ապօրինի, չգրանցված արդյունքներ են. «Ով բերում է, նա էլ անում է: Ամեն խաշ ուտելուց իրենց համար Exit poll-եր են անում, ես իսկապես հիասթափված եմ նման բաներից: Ճի՞շտ է, թե՞ ոչ, չեմ կարող ասել, որովհետև ոչ մեկը գրանցված չէ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ոքի չի գրանցել: Դրանք օտարերկրյա, այսպես կոչված, կազմակերպություններ են, որոնք Հայաստանում զբաղված են դրամաշորթությամբ»: