«Ազատության» լրագրողի վրա հարձակում գործած մարդկանց մեղավորությունը եւ նրանց պատիժը պետք է որոշի դատարանը: Իսկ մինչեւ դատարանի համապատասխան վճիռը մարդիկ համարվում են անմեղ: Այս մասին ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում ապրիլի 2–ին ճեպազրույցի ժամանակ ասել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով թիվ 4 ընտրական տարածքում ՀՀԿ տարածքային թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում տեղի ունեցած միջադեպին:
Լրագրողների հարցին, թե ինչ պատիժ է սպասում լրագրողի վրա հարձակում գործած մարդկանց, Աշոտյանը պատասխանել է, որ պատժել պետք է մեղավորներին, իսկ մեղքը պետք է ապացուցվի օրենքով, եւ այդ գործառույթը պետք է ստանձնի պետության ներսում դրա համար պատասխանատու պատկան մարմինը: Իսկ մինչեւ դատարանի վճիռը մարդիկ համարվում են անմեղ:
Հանրապետական կուսակցությունը, Աշոտյանի խոսքով, իրեն չի վերապահում պետական ատյանի լիազորություն, որպեսզի պատժիչ գործողություններ իրականացնի այս կամ այն անձանց նկատմամբ: Իսկ քաղաքական առումով գնահատականներ կարող են հնչել, եթե իրավական գնահատականներ տալու փուլը ավարտվի, հավելեց նա:
«Կարծում եմ, դատախազության եւ ոստիկանության հայտարարությունները լավագույն ապացույցն են, որ նման ահազանգերը չեն կոծկվում, ծածկադմփոց չեն արվում, տրվում է ընթացք: Դրանք ուսումնասիրվելու են, եւ վստահ եմ, որ լինելու է նաեւ հետագա գործընթաց», - ասաց Աշոտյանը:
Հիշեցնենք, որ Կոնդում այսօր հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը, ով նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ: Դուրս գալուց նրանցից մի քանիսի ձեռքին թղթակիցը գումար է նկատել:
Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել են, թե ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ: Այդ ժամանակ շտաբում գտնվող մի խումբ անձինք, այդ թվում՝ երիտասարդներ, հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, սկսվել է քաշքշուկ եւ թղթակիցը աչքի հատվածում թեթեւ վնասվածք է ստացել:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47