Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեցին Քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն:
Սևակ Հովհաննիսյանն ասաց աշխատանքային խումբը ուսումնասիրել 1820 հրապարակում, որոնցից մեծ մասը կազմակերպչական կամ տեխնիկական խնդիրների մասին են եղել:
«1820 տվյալներից 338-ը իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ է պարունակել»,-ասաց նա:
Նա նշեց, որ ուսումնասիրված հրապարակումներից 14-ը վերաբերել են ընտրակաշառքին, 108-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկության դեպքերին կամ կրկնաքվեարկությանը: 102 հաղորդում ուղարկվել է ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ, 51 հրապարակում վերաբերել է ընտրողի ազատ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, հանձնաժողովի աշխատանքային գործունեությանը խոչընդոտելուն, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն:
Ստուգման ուղարկված հրապարկումներից 62-ը վերաբերել են քվեարկության գաղտնիության խախտմանը, և միայն մեկ դեպք վերաբերել է ընտրողների ցուցակների կազմման կարգի խախտմանը:
«Դատախազության ձևավորված աշխատանքային խմբի տեսադաշտից դուրս չմնաց ոչ մի հրապարակում, որը կպարունակեր հանցագործության հատկանիշներ»,-ասաց նա:
Մերուժան Հակոբյանը ներկայացրեց, որ մինչև ժամը 20-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 176 հաղորդում, որոնցից 32-ը ուղարկվել է նախաքննության, 23-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 121-ը գտնվում է նյութերի նախապատրաստման և ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
Այսպիսով` քարոզչության ընթացքում ընտրողներին դրամ կամ ապրանքներ տալու վերաբերյալ եղել է 1 հաղորդում, ընտրակաշառք տալու, ստանալու վերաբերյալ՝ 8 հաղորդում, Ընտրողին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու 2 ահազանգ, քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու 9 դեպք, խուլիգանական արարք, սպառնալիք, բռնություն, ծեծ՝ 5 ահազանգ, Ընտրական հանձնաժողովի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, կուսակցության լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու 3 ահազանգ, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու 86 ահազանգ, քվեարկության գաղտնիությունը խախտելու 13 ահազանգ, այլ ընտրախախտումների վերաբերյալ 49 ահազանգ:
Մերուժան Հակոբյանը հայտնեց նաև, ոստիկանության «Թեժ գծին» եղել է 45 ահազանգ, որոնցից 12-ով տրվել է խորհրդատվություն, մեկը ուղարկվել է ծառայողական ստուգման, 28-ը ուղարկվել է համապատասխան տարածքային ստորաբաժանում ստուգման:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45