ՀՀԿ- ն զրկվել է քաղաքական մենաշնորհից։ Այս մասին հայտնել է «Ելք» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական ընտրություններին էքզիթ փոլերի արդյունքները։
Նրա խոսքով` արդեն հիմա ակնհայտ է, որ ՀՀԿ-ն չի հավաքի անհրաժեշտ 50+1 տոկոսը՝ կառավարական մեծամասնություն ձեւավորելու համար։ «Հաշվի առնելով ապագա խորհրդարանի պատկերը՝ ՀՀԿ-ն կզրկվի քաղաքական մենաշնորհից»,- համարում է Խաժակյանը։ Ընդ որում, մեկնաբանելով հանրապետականների հայտարարություններն այն մասին, որ կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու հետ միասին ընդդիմությունը ազդեցության ավելի շատ լծակներ կստանա երկրում որոշումների կայացման վրա, Խաժակյանը նշել է, որ «ՀՀԿ-ի պառլամենտարիզմը» ոչնչով չի տարբերվում նրանից, ինչ եղել է մինչ այդ։ «ՀՀԿ-ն պարզապես փաթեթավորումն է ավելի գեղեցկացրել, բայց բովանդակությունը չի փոխվել»,- նշել է նա։
«Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանի գնահատականով՝ քվեարկության ընթացքում ընտրակաշառքները զանգվածային բնույթ են ունեցել։ «Դա կասկածներ է առաջացնում»,- նշել է նա։ Ընդ որում Թանդիլյանը ափսոսանքով է ընդունել, որ հասարակության որոշ մասը հակված է կաշառք վերցնելուն ու պատրաստ է վաճառել իր ձայնը։ «Մենք պետք է հասկանանք, թե ինչն է դրա պատճառը ու ինչպես կարելի է փոխել այս վիճակը»,- համարում է նա։ Թանդիլյանը համաձայնել է, որ ՀՀԿ-ն ամենայն հավանականությամբ չի ստանա 50 տոկոսը։ «Հասարակության երկու կարեւոր մասերը չեն եկել ընտրություններին։ Ընդդիմադիր տրամադրված ու հիասթափված քաղաքացիները, նաեւ երիտասարդությունը»,- ասել է նա։ Նրա կարծիքով եթե ընտրողների այդ կատեգորիան գար ընտրությունների, ապա պատկերը այլ կլիներ։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32