Ապրիլի 2-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 49 ահազանգ: Ահազանգերից 17-ը հաստատվել է և արագացված ընթացակարգով ստացել լուծում: Դրանցից մեկով էլ խնդիրը լուծվել է ընտրատեղամաս իրականացված արագ արձագանքման այցի արդյունքում: Մյուս բոլոր ահազանգերը վերաբերել են իրավական խորհրդատվություն տրամադրելուն: Իրականացվել է նաև քաղաքացիների ընդունելություն: Քրեակատարողական հիմնարկներում քվեարկության ընթացքի վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել: Նշված 17 ահազանգերը վերաբերել են ընտրատեղամասերում կուտակման, տեխնիկական միջոցների անսարքության,քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման,հաշմանդամություն ունեցող անձանց կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության,ընտրացուցակներում գրառումների, քվեաթերթիկների հաշվարկին պատգամավորության թեկնածուին և վստահված անձին չթույլատրելու, ինչպես նաև քվեարկության վայրի հետ կապված հարցերին:
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Պաշտպանի աշխատակազմի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ քննարկման արդյունքում ԿԸՀ-ի կողմից բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներին հանձնարարվել է հատուկ աջակցություն ցուցաբերել այն ընտրատեղամասեր այցելած հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք չունեն համապատասխան պայմաններ: Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության համար անհրաժեշտ պայմանների բացակայության հետ կապված 5 կոնկրետ դեպքի վերաբերյալ ահազանգ, ինչպես նաև մեկ ընդհանուր բնույթի մտահոգություն: Բոլոր կոնկրետ դեպքերով քաղաքացիները տեղեկացվել են նշված աջակցության հնարավորության մասին:
Պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած շուրջ 850 հրապարակում, որոնցից 325-ով խախտման վերաբերյալ տվյալները չեն հաստատվել, իսկ 131-ը պարունակել է հանցագործության առերևույթ հատկանիշներ:Հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող տեղեկությունները կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:
Շիրակի, Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերին առնչվող 176 հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել են քննարկման ընթացակարգեր: Մասնավորապես, ուսումնասիրվել են Գեղարքունիքի մարզին վերաբերող 60, Շիրակի մարզին՝ 13, Սյունիքի մարզին՝ 53 և Լոռու մարզին առնչվող 50 հրապարակում և բանավոր բողոք:Համապատասխան աշխատանք է տարվել ընտրական հանձնաժողովների և ոստիկանության մարմինների հետ: Արդյունքում՝արձանագրված խախտումներից 45-ով Գեղարքունիքում, 11-ով Շիրակում, 47-ով Սյունիքում և 21-ով Լոռիում բարձրացված հարցերը հաստատվել են և ստացել են լուծում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատկապես ուշադրությամբ է հետևել է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությանը:Լրագրողի մասնագիտական աշխատանքի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է:
Ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմն անընդհատ կապի մեջ է եղել Եվրամիության պատվիրակության ներկայացուցչի և ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամների հետ, որոնց պարբերաբար ներկայացվել են վերը նշված տեղեկությունները: Սույն ամփոփիչ հայտարարության տվյալները նույնպես կփոխանցվեն միջազգային գործընկերներին:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56