Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գտնում է, որ խորհրդարանական ընտրությունները արդեն կայացած փաստ են՝ ընտրությունների մասնակցության մասին ԿԸՀ տվյալներից ելնելով.
-Ապրիլի 2-ին ՀՀ պետական ռեգիստրում գրանցված 2, 5 ընտողները 12 ժամ ունեին ինը քաղաքական ուժերի միջև ընտրություն կատարելու: Հիմա, երբ արդեն ավարտվել է քվեարկությունը ու կան էքզիթ- փոլի արդյունքները, կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կատարեց շատ կարևոր քայլ իր առաջընթացի ու անվտանգության ճանապարհին, շատ կարևոր քայլ պետականաշինությա ճանապարհին: Այսօր մենք ազգովին հաստատեցինք, որ երկու տարի առաջ Սահմանադրության փոփոխությամբ սկսված բարեփոխումները շարունակում ենք ու այլևս անշրջելի են:
Հիմք է դրվել մասնակցային, ներկայացուցչական ընտրակարգով ձևավորվող նոր խորհրդարանի, որին նախորդեց իսկապես աննախադեպ աշխատանք՝ իշխանական ու ընդդիմադիր ուժերի բացառիկ միասնականությամբ մշակվեց նոր Ընտրական օրենսգիրք, որ նաև ստացավ Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականը:
Ընտրություններից առաջ շատերն էին կասկածում, որ կլինեն տեխնիկական բարդություններ, սարքերը չեն աշխատի, մարդիկ չեն հարմարվի: Այսօր մենք տեսանք, որ մի քանի տեխնիկական թերությունները չհաշված՝ և՛ սարքերն աշխատեցին, և՛ մարդիկ նորմալ ընտրեցին, և շատ ակտիվ մասնակցություն եղավ` նախկինում պասիվ բավական մեծաթիվ զանգված այսօր ակտիվ մասնակցեց ընտրությանը:
Մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ կատարված տեխնիկական նորամուծությունների միջոցով իրականացան ընտրախախտումների կանխման համար ձեռնարկված միջոցների մեծ մասը և մենք կարող ենք ասել, որ ունենալու ենք լեգիտիմ իշխանություն ու լեգիտիմ խորհրդարան: Այն խախտումները, որ արձանագրվել են, ստացել են արագ և բովանդակային արձագանք պատկան մարմինների կողմից:
ԿԸՀ-ն կհրապարակի ընտրության նախնական արդյունքները վաղը միայն, էքզիթ-փոլի տվյալներով ՀՀԿ-ի ստացած 46 %-ը վկայում է, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով՝ առաջընթացի ու անվտանգության համար ունենալով ժողովրդի վստահության քվեն:
Այս օրերին`ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի օրերին, կարծում եմ, անվտանգությունը և առաջընթացը արժևորելով՝ մեր ժողովուրդը արժանին է հատուցում մեր հերոս տղաներին, նրանց սխրանքին: Մենք խոնարհվում ենք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած մեր հերոսների շիրիմներին, զորակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32