«Նորություններ չեմ տեսնում, ամեն ինչ եղավ այնպես, ինչպես կանխատեսվում էր։ Հասկանալի էր, որ հանրապետականները մեծամասնություն են լինելու, որ երկրորդ ուժը լինելու էր «Ծառուկյան» դաշինքը։ Ակնհայտ էր, որ անցնելու էր նաև «Ելքը», քանի որ նրանք վատ չեն աշխատել, և համարյա 8% հավաքելը նորություն չէր ինձ համար։ Իսկ այն, որ դաշնակները կանցնեին, ևս պարզ էր, բայց նրանք մեկ տոկոս ավելի հավաքեցին, քան ես էի սպասում։ Սպավում էր, որ 5-րդ ուժ էլ կլինի, բայց չեղավ, սակայն դա մեծ բան չի փոխում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Իսկանդարյանի խոսքով՝ մարդիկ մեծամասամբ քվեարկում են ոչ թե սրտով, այլ ստամոքսով։ Նա նաև կարծում է, որ ձայների մեծամասնությամբ խորհրդարան մտած ուժերի ծրագրերն ավելի շատ կենացներ են, քան ծրագրեր. «Իսկ մարդկանց գրավելու ռեսուրսը գաղափարական չէր, այլ էր։ Որոշակի խաղի կանոններ են պահպանվում, և չեմ կարծում, որ մեծ հակագործողություններ լինեն, ինչպես 10 տարի առաջ։ Քիչ թե շատ հասկանալի է, թե ինչպես կդասավորվեն ուժերը խորհրդարանում։ Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն մեծամասնություն կկազմի՝ առանց կոալիցիայի, թեև սպասվում է, որ դաշնակների հետ կոալիցիա կկազմեն»։
Իսկանդարյանի խոսքով՝ այն, ինչ մարդիկ ասում են, մտածում և անում են, լրիվ տարբեր բաներ են. «Մարդիկ սոցհարցումների ժամանակ ամաչում էին ասել, որ կքվեարկեն ՀՀԿ-ի օգտին։ Իսկ ընտրատարածքում նրանք ազատ քվեարկում են»։
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45