ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Azatutyun.am-ի հետ զրուցում, անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին, կարևորեց, որ ընտրություններից հետո ունենալու ենք թարմ, նոր ընդդիմադիր ուժ` հանձինս «Ելք» դաշինքի: «Ծառուկյան» դաշինքի ստացած ձայները նա անսպասելի չհամարեց, քանի որ կարծում է, որ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ունի իր կողմնակիցները:
Անդրադառնալով ՀՅԴ-ին, նա ասաց, որ այն ազգային կուսակցություն է և ունի ամենակայուն ընտրազանգվածը: «Դաշնակցություն քաղաքական դաշտի աղն է: Իրենք պետք է լինեն»,-ասաց նա: Ինչ վերաբերում է «ՀՅԴ» հետ կոալիցիա կազմելուն, Շարմազանովը նշեց, որ վերջնական կարող է այդ հարցի պատասխանը տալ քննարկումներից հետո:
«Շատ տրամաբանական եմ համարում, որ ապագա կառավարությունը կձևավորենք ՀՅԴ գործընկների հետ։ Շատ չի կարող լինել, բայց որ քիչ է լինում, անհամ կլինի: Քանի դեռ մեր կուսակցությունը և դաշնակցությունը պաշտոնապես չեն քննարկել, ես կոռեկտ կլինեմ և որևէ գնահատական չեմ տա։ Բայց, քանի որ մենք արդեն ունենք կոալիցիոն կառավարություն, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ստորագրած փաստաթուղթը ռազմավարական և ծրագրային է և, ընդհանուր առմամբ, ունենք լուծումներին հասնելու ընդհանուր տեսլական, ես շատ տրամաբանական եմ համարում, որ անկախ նրանից՝ ՀՀԿ-ն կլինի մեծամասնություն, թե ոչ, ապագա կառավարությունը կձևավորենք Դաշնակցության մեր գործընկների հետ»։
Էդուարդ Շարմազանովը անակնկալ չհամարեց, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը չի անցել, փոխարենը՝ անակնկալ համարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության չանցնելը. նշեց, թե մտածում էր, որ այդ կուսակցությունը «մի կերպ» կանցնի` հաղթահարելով 5 տոկոսանոց շեմը: Նա նկատեց, որ կուսակցությունն ակտիվ քարոզարշավ չիրականացրեց:
ԱԺ փոխնախագահը նաև կանխատեսելի համարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի չանցնելը. «Ինձ համար դա եղել է պաշտոնաթող նախարարների ակումբ: Հումորով ասեմ՝ եթե կումունիստները մի քիչ ավելի լավ աշխատեին, ավելի շատ կարող էին հավաքել»:
Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներ»-ի՝ խորհրդարան չանցնելուն, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ափսոսում է այդ ուժի համար, բայց համարում է, որ նրանց քարոզչությունը, բառի լավ իմաստով, շատ եվրոպական էր ու առանց պոպուլիզմի: «Խաչիկ Քոքոբելյանին և Հրանտ Բագրատյանին շնորհակալություն եմ հայտնում գոնե 5 տարվա համատեղ աշխատանքի համար, նրանցից 2-ից էլ, մանավանդ՝ Հրանտ Բագրատյանից, շատ բան եմ սովորել»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հետընտրական հանրահավաքների ոչ մի հիմք չի տեսնում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32