Խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու ոչ մի պատճառ չունի. լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին: Նա հավելեց որ եթե ՀՀԿ-ն որոշի կոալիցիա կազմել, ապա դա կանի ՀՅԴ-ի հետ:
Կոնստանտին Զատուլինը նաև անդրադարձավ ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերություններին: Նա հիշեցրեց, որ լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: «Ես կարծում եմ՝ կասկածներ չկան, որ երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում, ունեն առաջնահերթ բնույթ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի միակ մտավախությունը կապված է Ղարաբաղյան հակամարտության հետ։
Վերջին տարում էլ այդ մտավախությունները ձևավորել էին բացասական կարծիք Ռուսաստանի նկատմամբ: Նա նշեց, որ այս ընթացքում որոշակի քայլեր ձեռնարկվել են Հայաստանի հասարակության կարծիքն ու մտավախությունները փոխելու ուղղությամբ. այս համատեքստում նա հիշատակեց հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումն այս տարածաշրջանում: «Կարծում եմ՝ դրանք պատասխաններ են հատկապես անցած պատերազմից հետո Հայաստանի անվտանգության հետ կապված մտավախություններին»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների արժեքը տարբերվում է մյուս երկրների հետ հարաբերություններից նրանով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի շրջանակներում ունի միացյալ պաշտպանության համակարգ: «Այդ պատճառով ես այս տարածաշրջանում մեզ համար այլ հեռանկարային գործընկեր երկիր չեմ տեսնում»,- ասաց նա և նշեց՝ չի կարծում, որ դա կփոխվի:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45