Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արել է նախնական հաշվարկները, համաձայն որի՝ ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն կունենա 58 պատգամավոր, այդ 58 պատգամավորներից 3-ը կլինեն ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ եզդիների, ասորիների և քրդերի ներկայացուցիչներից: ՀՀԿ-ն առանց ազգային փոքրամասնությունների կստանա 55 մանդատ, ըստ ընտրական օրենսգրքի՝ 28 պատգամավորներ կընտրվեն համապետական ցուցակից:
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել էր ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ից համամասնական ցուցակի 28 համարները կընտրվեն պատգամավոր, իսկ 27 տեղերը կբաշխվեն արդեն ընտրատարածքներից: Հաշվի առնելով նախնական տվյալները՝ ՀՀԿ-ն կունենա հետևյալ պատկերը. Թիվ 1 ընտրատարածքից 2 պատգամավոր, Թիվ 2 ընտրատարածքից՝ 2 պատգամավոր, Թիվ 3 ընտրատարածքից՝ 3 պատգամավոր, Թիվ 4-ից՝ 2 պատգամավոր: Այսինքն՝ Երևանում ՀՀԿ-ն կունենա 9 պատգամավոր: Արարատի մարզից կունենա 3 պատգամավոր, Արմավիրից՝ 2 պատգամավոր, Կոտայքից՝ 2 պատգամավոր, Շիրակից՝ 2 պատգամավոր, Արագածոտնից՝ 1 պատգամավոր, Լոռիից՝ 3 պատգամավոր, Տավուշից՝ 1 պատգամավոր, Գեղարքունիքից՝ 2 պատգամավոր, Սյունիքից, Վայոց ձորից՝ 2 պատգամավոր:
Թիվ 1՝ Ավան, Նոր նորք և Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքից պատգամավոր կընտրվեն Ռոբերտ Սարգսյանը ու Միհրան Պողոսյանը:
Թիվ 2՝ Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն ընտրատարածքից կընտրվի երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Արտակ Սարգսյանը:
Թիվ 3՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքից պատգամավոր կընտրվեն Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Հովհաննիսյանն ու Կորյուն Նահապետյանը:
Թիվ 4՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք Մարաշ ընտրատարածքից ՀՀԿ-ն երկու պատգամավոր կունենա՝ Հակոբ Բեգլարյան ու Հարություն Կարապողոսյանը:
Թիվ 5՝ Արարատի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավորներ կընտրվեն Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանն ու Ալիկ Սարգսյանը:
Թիվ 6՝ Արմավիրի մարզից պատգամավորներ կընտրվեն Սեդրակ Սարոյանն ու Նահապետ Գևորգյանը:
Թիվ 7՝ Արագածոտնի մարզից պատգամավորներ կընտրվի Նաիրի Սահակյանը:
Թիվ 8՝ Գեղարքունիքի մարզից ՀՀԿ-ական պատգամավորի մանդատ կստանա Կարեն Բոթոյանը: Երկրորդը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է:
Թիվ 9՝ Լոռիից ընտրվել են ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը:
Թիվ 10՝ Կոտայքն ընդգրկող ընտրատարածքից ՀՀԿ-ն կունենա երկու թեկնածու՝ ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանն ու Անդրանիկ Հարությունյանը:
Թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակից ՀՀԿ-ն կունենա երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Ֆելիքս Ցոլակյանը:
Թիվ 12՝ Վայոց ձոր և Սյունիքի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավոր կդառնան Վահե Հակոբյանն ու Աշոտ Արսենյանը:
Թիվ 13՝ Տավուշի մարզից ՀՀԿ-ն կունենա մեկ պատգամավոր՝ Գրիգորի Ավալյանը:
tert.am
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32