Ոչ ոք նեղացած չի մնա. խորհրդարան չանցածները պաշտոն կստանան
03.04.17 | 22:17
-
-
Ապրիլի 2 ին տեղի ունեցած ՀՀԱզգային Ժողովիընտրությունները ցույցտվեցին, որ ժողովուրդն այլևսչի հավատում տրվողհեռանակարայինխոստումների, ժողովորդի մեծամասնությունըչի ցանկանում «նախդը» թողած ընկնի «նիսիայի» հետևից: Արդյունքում մենքունեցանք հետևյալպատկերը՝ՀՀԿ 49.17 %, «Ծառուկյան» դաշինք-27,32 %, «Ելք» դաշինք- 7,77 %, ՀՅԴ-6,57 %: Շատերի մոտ մեծ զարմանք առաջացրեց այն փաստը,որ հայրենի խորհրդարանում այլևսչեն լինի ՀԱԿ-ը (Կոնգրես-ՀԺԿ դաշինք) և ՕԵԿ-ը (այժմ Հայկական Վերածնունդ կուսակցությունը), սակայն դեռ նախընտրական քարոշարվի ընթացքում նկատելի չէր այդ ուժերի նախկինում ցուցաբերած ակտիվությունը:
Առաջին հայացքից ամենինչ կարծես թե պարզ է. ՀՀԿ-ն հաղթել է, քաղաքական ուժերից միքանիսը ընդունել են իրենց պարտությունը, թեկուզ և անուղակի ձևով: Բայց ամենինչ այնքանել հեշտ չէ ինչպես առաջին հայացքից է երևում: ՀՀԿ-ի օգտին աշխատել են մի շարք “անկուսակցական” պատգամավորներ և այսպես կոչված “արտահաստիքային” հանրապետականներ: Այդ ռեզերվային թիմի մի մասը տապալել է իր առջև դրված խնդիրը՝ այն է շատ ձայներ բերել “հարազատ” կուսակցության համար: Այդ թիմի տապալվածների մի մասը նախկին ԲՀԿ-ականներ են, որոնքԳագիկԾառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո լքեցին ԲՀԿ-ն և փորձեցին ապաստան ստանալ իշխող ՀՀԿ-ում: Նրանցտրվեցհնարավորություն, որը սակայն նրանք ճիշտ չօգտագործեցին: Օրինակ ՝ նախկին ԲՀԿ-ական Բազմասեր ԱռաքելյանըԱրագածոտնի մարզում ՀՀԿ-ի օգտին կարողացել է հավաքել ընդհանուր 4495 ձայն, Արագած Ախոյանը նունպես նախկին ԲՀԿ-ական ՀՀԿ-ի օգտին բերել է էլ ավելի քիչ ձայն՝մոտավորապես 2 հազար ձայնից մի փոքր ավել: Շիրակի մարզում պատկերը միփոքր այլ է թվաբանական առումով, այնտեղ ռեզերվայինկարկառուն ներկայացուցիչն էր նախկին ԲՀԿ-ական ՄարտունԳրիգորյանը, ով ըստ նախնական կանխատեսումների հավակնում էր լինելառաջինը մարզում, բայց արդյունքների նախնականամփոփումից պարզ դարձավ, որ նա հինգերորդն է 10684 ձայնով: Այս արդյունքներով նրանք խորհրդարան չեն անցնում, սակայն կարող են հավակնել բարձր և միջին (կախված ձայների քանակից և տրված օգուտից) պաշտոնների գործադիրում:
Կուլիսներում արդեն իսկ խոսվում այն մասին, որ Մարտուն Գրիգորյանը շուտով պաշտոնի է նշանակվելու:
Գործադիրում բարձր պաշտոններից անմասն չեն մնալու նաև ՀՀԿ-ին և անձամբ Սերժ Սարգսյանին ուղղակի և անուղղակիկերպով լոյալություն ցույց տված գործիչները: Նրանց թվում են դեռևս գործող ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Վահան Բաբայանը, ՌուբիկՀակոբյանը, ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված և ձայն բերած մի շարք գործիչներ: Նշվածպատգամավորների պաշտոն ստանալումասին լուրերը վաղուց են շրջանառվում, ինչ-որ չափով նույնիսկ հստակեցում կա թե ովորտեղ է նշանակվելու: Ըստ շրջանառվող լուրերիԱլեքսանդր Արզումանյանը եվրոպական երկրներից մեկում դեսպան էնշանակվելու, Վահան Բաբայանը պաշտոնի է նշանակվելու գործադիրում,իսկ Ռուբիկ Հակոբյանը հյուպատոս է նշանակվելու:
Իսկ վարկանիշային ցուցակում ընդգրկվածների առումով դեռ որևէ հստակեցում չկա, բայց ասում են ոչ ոք նեղացած չի մնա:
Արման Մինասյան վերլուծաբան