Tert.am.- ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր լրատվամիջոցներին ներկայացվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմից հակառակորդի խոցված ՄԻ 24G ուղղաթիռի անձնակազմից վերցրած փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս, թե թշնամին ինչ ցանկություններ և պլաններ է ունեցել:
Փաստաթղթերը ներկայացրեց Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը:
«Տվյալ ուղղաթիռը հնարավորություն ունի կիրառելու հակատանկային միջոցներ, կիրառելու ոչ կառավարվող ավիացիոն հրթիռներ, քանակով մինչև 80 միավոր, Հարավաֆրիկյան պետության կողմից արտադրված հրանոթով, որը կարող է կիրառել մինչև 800-850 արկեր»,-ասաց Ավետիք Մուրադյանը:
Օդաչուներից մեկի մոտից վերցված փոքրիկ գրքույկ կա, որի մեջ օդաչուն գրառումներ է կատարել մարտի 31-ին: Գրքույկում գրված է, որ օդաչուն պետք է թռիչք կատարի Բաքվի օդանավակայանից, վերաթռիչք՝ Քյուրդանի ռազմական օդանավակայան:
Հաջորդ օրվա թռիչքը նախատեսված է եղել Քյուրդանի ռազմական օդանավակայանից, վերաթռիչք՝ Ժդանսկի օդանավակայան:
Կա քարտեզ, որտեղ օդաչուի կողմից նախօրոք՝ թռիչքից առնվազն երկու օր առաջ ստացել է խնդիր մարտական թռիչք իրականացնելու համար:
«Մարտական քարտեզի վրա ցույց է տրված իրենց կողմից հավանական հակառակորդի առաջնագիծը, նշված է ԼՂՀ տարածքում 9 նշանակետեր: Ամենահեռահար նշանակետը Ֆիզուլի քաղաքի հարավարևելյան մասն է: Որպես առաջին խնդիր տրված է եղել առաջնագծից մինչև մեկ կմ խորությամբ, իսկ հետագայում մինչև 10 կմ խորությամբ կիրառել անօդային ավիացիա»,-ասաց Ավետիք Մուրադյանը` ավելացնելով, որ քարտեզը պատրաստված է կամ 31-ին, կամ ապրիլի 1-ին:
Ներկայացվեց նաև, որ տվյալ կողմը իրականացրել է նախնական մարտական գործողությունների մշակում, նշանակետերի կոնկրետ ցուցում: Տվյալ խնդիր կատարելիս հակառակորդի օդաչուն իրականացրել է թռիչք 54 նշանակետի ուղղությամբ:
Ավետիք Մուրադյանն ասաց, որ սև արկղի բացվածք կա, որի միջոցով հնարավոր է դարձել պարզել, որ օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում ինքն ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, չի կիրառել, կիրառել է միայն թնդանոթը, ձգանը պահել մոտ երկու րոպե, և այդպես սեղմած պահած վիճակում խոցվել է մեր տղաների կողմից:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե առկա բոլոր փաստաթղթերն ապացույցն են այն բանի, որ հակառակորդը լայնածավալ գործողություններ է պլանավորել, այլապես, ըստ նրա, օդուժի կիրառում չէր լինի:
Ասուլիս ընթացքում նշվեց նաև, թե հակառակորդի երկրորդ ուղղաթիռի խոցման հստակ ապացույցներ չունեն, բայց կան ադրբեջանական կողմից ներկայացված փաստերը, թե քանի օդաչու է հուղարկավորվել, ինչից հետևություն է արվում, որ խոցվել է երկու ուղղաթիռ:








17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22