Հայաստանի նորընտիր խորհրդարանի լիազորություններն ուժի մեջ մտնելու հստակ ժամկետները պարզ կդառնան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից խորհրդարանի ձևավորման մասին վերջնական որոշումից հետո: Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը հրավիրվում է ձևավորումից հետո երրորդ հինգշաբթի օրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: «Երբ Կենտրոնական ընտր ական հանձնաժողովը կկայացնի որոշում, երբ կձևավորվի նոր խորհրդարանը, դրանից հետո պետք է հաշվել, թե որ օրն է լինում երրորդ հինգշաբթին, եթե, իհարկե, ընտրությունների արդյունքներն այդ ընթացքում չեն վիճարկվում Սահմանադրական դատարանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Թովմասյանը: Քանի որ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքների վերջանական հրապարակումը պետք է իրականացնի ապրիլի 9-ին, դրան հաջորդող երրորդ հինգշաբթին ապրիլի 27-ն է, երբ ակնկալվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը:
Ազգային ժողովի առաջին նիստի օրը կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները: Դրանից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ Նախագահը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, վարչապետ է նշանակում այն անձին, ով վայելում է պատգամավորների մեծամասնության աջակցությունը: «Այս հարաբերությունները դեռևս կարգավորվում են 2005թ. Սահմանադրությամբ: Այդ նորմերը շարունակում են պահպանվել»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը: Այսինքն, վարչապետի առաջարկությամբ ՀՀ Նախագահը նշանակելու է նախարարների: Դրանից հետո 20 օրվա ընթացքում նոր ձևավորված կառավարությունը պետք է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնի իր ծրագիրը: «Սրանք առավելագույն ժամկետներն են: Հնարավոր են ավելի կարճ ժամկետներ: Օրինակ, եթե Ազգային ժողովի առաջին նիստի հաջորդ օրը նշանակվի հանրապետության վարչապետը, պետք է մնացած գործընթացները հաշվել այդ օրվանից: Շատ հնարավոր է, որ կառավարության կազմը երեք օրվա ընթացքու մ ձևավորվի, ծրագիրը 5 օրվա ընթացքում ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը և այլն: Այսինքն, շատ արագ հնարավոր է այդ ամբողջը կազմակերպել, իսկ իմ նշած ժամկետներն առավելագույնն են»,- մանրամասնեց Հրայր Թովմասյանը:
Նա նաև հստակեցրեց, որ նոր խորհրդարանում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կունենա 58 պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքը կունենա 31 պատգամավոր, «Ելք» դաշինքը` 9 պատգամավոր, ՀՅԴ-ն` 7 պատգամավոր:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47