Հայաստանի հանրապետական կուսակցության հետ «Ելք» դաշինքը որեւիցե դեպքում կոալիցիա չի կազմի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը:
«Մենք ասել ենք, որ հանրապետական կուսակցության հետ մենք որեւիցե դեպքում կոալիցիա չենք կազմի, մնացած գործընկերներից մենք առաջարկ չենք ստացել եւ նման հարց չենք էլ քննարկել, մեր օրակարգում այսօր նման հարց չկա ու իմ կարծիքով, դժվար էլ լինի»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն անցել են պետական ռեսուրսի օգտագործմամբ եւ ընտրակաշառք բաժանելով:
«Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են տոտալ պետական ռեսուրսի օգտագործմամբ եւ գումար բաժանելով, եւ ես զարմանում եմ եւ շատ վրդովված եմ, որ փաստացի հանրությունը տեղյակ է եւ գիտի ընտրակաշառքի գոյության մասին, բայց իրավապահ մարմիններն արդեն որերորդ տարին է` որեւիցե դեպք չեն կարողանում ֆիքսել: Երբ մենք այդ հարցը բարձրացնում ենք, ասում են` բերեք ապացույց: Ներեցեք, բայց գող բռնելու եւ ընտրակաշառք բաժանողին բռնելու իրավասությունը դրված է իրավապահ մարմինների վրա, այլ ոչ թե քաղաքացու, որը պետք է վազի, նկարի, ձայնագրի: Այդ ֆոնի վրա ընտրությունների պատկերն այն է, ինչ այսօր ունենք»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ եթե իշխող կուսակցության ձեռքում չլինեին այդ գործիքները` վարչական ռեսուրս եւ ընտրակաշառք բաժանել, ապա այսօր ընտրությունների արդյունքների այլ պատկեր կունենայինք:
«Վստահ եմ, որ եթե իշխող կուսակցության ձեռքից այդ գործիքները վերցնենք, ապա իշխող կուսակցությունը նույնիսկ կարող է չհատեր 5 տոկոսանոց շեմը: Մասսայական ընտրակաշառքի բաժանում է, դեպքերը տասնյակ հարյուրավոր, հազարներով են: Թեկնածուները, որոնք ընտրական քարոզարշավի ընթացքում երբեւիցե չեն խոսել, մարդիկ, որոնց երբեւիցե որեւիցե տեղ մեկը չի տեսել` հավաքել են հազարավոր ձայներ»,-ասաց նա` նշելով, որ ընտրությունների արդյունքները «Ելք» դաշինքի կողմից չեն վիճարկվի, քանի որ համապատասխան փաստեր չկան, իսկ «Ելք» դաշինքն իրեն տրված յուրաքանչյուր ձայն պահել է եւ իրենցից որեւիցե մեկ ձայն չի կորզվել:
Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմը:
ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45