Ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունները խորհրդարանական և ընտրական համակարգերի առաջին փորձությունն էին՝ քաղաքական նոր մշակույթ ձևավորելու, նոր սկիզբ դնելու առաջադրանքով։
Այս մասին ասվում է Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ, որը մեջբերում ենք ամբողջությամբ.
«Մեկնելով նախընտրական շրջանի, ընտրության օրվա և արդյունքների վերլուծությունից՝ Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը արձանագրում է.
ա. Քաղաքական համակարգի կայացման առումով գնահատելի էր դերակատար ուժերի ազատ մրցակցությունը և հիմնականում քաղաքակիրթ ընտրապայքարը։
բ. Հատուկ քննության կարիք ունի ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունը, ինչը մի կողմից քաղաքացիական ակտիվության գնահատելի դրսևորում էր, մյուս կողմից՝ ֆինանսական ու վարչական ռեսուրսի օգտագործման արատավոր երևույթի հետևանք։
գ. Փաստ է, որ սոցիալական դժվար կացության մեջ հայտնված հասարակության զգալի մասը, որը չունի անհրաժեշտ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, դեռևս ի վիճակի չէ ազատ ու գիտակցված ընտրություն կատարել։ Հանրության քաղաքական, հոգևոր-մշակութային արժեհամակարգի արմատական փոփոխությունը կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, ազգային-պետական ընտրախավի լրջագույն մարտահրավերն է։
դ. Տեղի է ունեցել քաղաքական դաշտի որոշակի բյուրեղացում. բացահայտ ամբոխավարական և պարտվողական գաղափարները չընդունվեցին մեր հանրության կողմից։
ե. Գնահատելի է, որ իրենց մասնագիտական պարտականությունները և քաղաքացիական պարտքը կատարեցին լրատվամիջոցներն ու իրապես անկախ դիտորդական կազմակերպությունները։
զ. Նոր Ազգային ժողովում Հ.Յ. Դաշնակցության դերակատարության ձևաչափը թողնելով առաջիկա օրերի քննարկումներին՝ մենք շնորհակալություն ենք հայտնում գիտակից քվեարկություն կատարած յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև մեր շուրջ համախմբված ընտրապայքարի բոլոր մասնակիցներին։
է. Այս ընտրություններում Հ.Յ. Դաշնակցության արձանագրած նկատելի առաջընթացը պարտավորեցնող է։ Մենք շարունակելու ենք հետևողականորեն իրագործել մեր գաղափարներն ու ծրագրերը՝ հավատարիմ ՀՀ քաղաքացիներին տրված՝ նոր սկիզբ դնելու, ազատ, արդար, խաղաղ, բարեկեցիկ Հայաստան ունենալու խոստմանը»։
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45