ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) գլխավոր քարտուղարի խորհրդական Լուբոմիր Կոտլեբային,- փոխանցում է MSY-ը:
Ռոստոմյանը հյուրին տեղեկացրել է սպորտի ոլորտում մեր երկրի պետական քաղաքականության, ռազմավարական մոտեցումների, ինչպես նաև տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին հատկացվող պետական ֆինանսավորման մասին:
«Մեր երկիրն այսօր գտնվում է աշխարհաքաղաքական բարդ իրավիճում, սակայն անգամ այդ պայմաններում ՀՀ կառավարության կողմից ֆինանսական միջոցներ են հատկացվում սպորտի ոլորտին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության հիմնական ուղղություններից են մանկապատանեկան սպորտի զարգացումը և սպորտի մասսայականացումը: Ինչ վերաբերում է սպորտի բարձրագույն նվաճումներին, ապա այդ առաքելությունն իրականացվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից»,- ասել է նախարարը:
Նա նաև տեղեկացրել է, որ հայկական բասկետբոլը առաջընթաց է ապրում, և ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում են ոչ միայն Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային խմբերի հավաքականները, այլ նաև ակումբային բասկետբոլը: Լուբոմիր Կոտլեբան տեղեկացրել է, որ ինքը Երևանում է գտնվում FIBA-ի հատուկ ծրագրի շրջանակներում, որն ուղղված է տարբեր երկրների, այդ թվում նաև՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության հնարավոր ուղիների ուսումնասիրմանը:
«Պատրաստվելու է մանրամասն հաշվետվություն, որի հիման վրա էլ կմշակվեն ոչ միայն համագործակցության տարբերակները, այլ նաև ազգային ֆեդերացիաներին ցուցաբերվող աջակցության տեսակները»,- նշել է FIBA-ի ներկայացուցիչը:
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03