Ապրիլի 5-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սելավավտանգ հատվածների և սողանքային գոտիների ուսումնասիրության արդյունքների քննարկումը:
ՀՀ ԱԻՆ-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի հետ համատեղ՝ «DG ECHO» ծրագրի ֆինանսավորմամբ, Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքում իրականացրել է սելավավտանգ հատվածների և սողանքային գոտիների ուսումնասիրություն: Ուսումնասիրությունն իրականացվել է «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացման» ծրագրի շրջանակում և նպատակ ունի բացահայտել ու մոդելավորել ռիսկերը տեղանքի սելավավտանգ հատվածներում:
Անօդաչու թռչող սարքերի կիրառումն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ ապահովել են Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետները:
Համալսարանի ռեկտոր, գեներալ-մայոր Դանիել Բալայանը ներկայացրեց ստացված արդյունքները, առաջարկեց հետագա համագործակցության մի քանի անելիքներ:
Կատարված աշխատանքները հնարավորություն են տալիս կազմել սելավավտանգ տարածքների և սելավատարերի ողջ երկայնքի մոդելավորում, տեսնել պոչամբարների պատվարների հնարավոր փլուզման հետևանքները, հետևել սողանքային վտանգավոր գոտիների զարգացմանը և հստակեցնել արտակարգ իրավիճակներում փրկարարական ուժերի ճիշտ տեղաբաշխումը:
Նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով անօդաչու թռչող սարքերի կիրառմանը արտակարգ իրավիճակներում, շեշտեց, որ ավիացիոն համալսարանի հետ համագործակցությունն ամուր է ու ստացված.
- Այս համատեղ աշխատանքը լուրջ արդյունք է խոստանում՝ անհրաժեշտության դեպքում Արտակարգ իրավիճակների նախարարության անելիքները ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար, - եզրափակեց նախարարը:
Անօդաչու թռչող սարքերի կիրառումն աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում նպատակ ունի արդիականացնել և բարձրացնել նաև բնակչության պատրաստվածության մակարդակը: Անօդաչու թռչող սարքերի միջոցով ստացված տվյալները ներառվելու են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Երկրատեղեկատվական համակարգերում՝ համալրելով տեղեկատվական շտեմարանները:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01