«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը հետընտրական շոկի մեջ է: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նորություններն ու նոր իրավիճակներն այնքան շատ են, որ հանրությունը դեռեւս չի հասցրել ամբողջությամբ ընկալել դրանք: Կատարվածից ուշքի չեն գալիս նաեւ քաղաքական ուժերը:
Խորհրդարան անցած եւ չանցած ուժերի համար շոկն ապահովել է ռեյտինգային ընտրակարգը: Այն արդյունքները, որ գրանցել են միեւնույն կուսակցությունից առաջադրված թեկնածուները, հատուկ ուսումնասիրության նյութ են հենց կուսակցությունների համար: Դրանք, թերեւս, ներքին վերադասավորումների առիթ կդառնան:
Ընդդիմադիր ուժերի հետընտրական հայտարարությունները նույնպես կաշկանդված են նույն ռեյտինգային ընտրակարգի պատճառով: Դժվար է ընտրություններում գրանցած փոքր տոկոսը ընտրակեղծիքների վրա բարդել, երբ քո ռեյտինգային թեկնածուն իր տեղամասում հավաքել է 800 ձայն, բայց մրցակից ընդդիմադիր ուժի թեկնածուն`4000 ձայն: Դա նշանակում է, որ տվյալ տարածքում կար 4800 ընտրող, որի վրա չէին ազդելու ընտրակաշառքը, վարչական ռեսուրսն ու ահաբեկումները:
Ստացվում է, որ այդ 4800-ից 4000-ի համակրանքը կարողացել է շահել մրցակից ընդդիմադիր թեկնածուն: Եթե նա կարողացել է, ուրեմն դու էլ կարող էիր, եւ եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն խնդիրը քո մեջ է:
Ընտրությունների արդյունքները ամենացավոտն ընդունել են «Հայ ազգային կոնգրես»-ն ու «ՕՐՕ»-ն: Առաջինի դեպքում նախընտրական ողջ ռազմավարությունը սկսվում եւ ավարտվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստատեսային երկու հարցազրույցներով: Սույն դաշինքում համոզված էին, որ նա քաղաքական հաշվարկներում չի սխալվի, եւ եթե այս փուլում ռազմավարության հիմքում դրել է ղարաբաղյան հարցը, ուրեմն մի բան գիտի եւ աշխարհաքաղաքական կենտրոններին հասցեագրված նրա ուղերձները նշանակետին կհարվածեն:
Առաջին նախագահն իհարկե հրաշալի հարցազրույցներ տվեց, որոնք կարելի է էսթետիկական հաճույքի համար ժամանակ առ ժամանակ դիտել, բայց դրանք ընտրողների համար արժեք չունեին:
Ինչ վերաբերում է «ՕՐՕ» դաշինքին, ապա այստեղ էլ ամբողջ էներգիան կուտակում էին նախընտրական կամ հետընտրական ցնցումների սցենարների համար, իսկ քարոզչական գործողությունները ընդամենը այդ ցնցումների նախապատրաստական աշխատանքները քողարկելու նպատակ ունեին: Ի սկզբանե նրանք ոչ թե խոսում էին ընտրողների հետ համակրանք շահելու եւ ձայն ստանալու համար, այլ քաղաքացիներին տաքացնում էին անհրաժեշտ պահի բռնկում ապահովելու հույսով: Եթե այս դաշինքում «Սասնա ծռերի» գործողություններին քաղաքացիների արձագանքը լուրջ վերլուծության ենթարկած լինեին, պետք է որ հասկանային, որ քաղաքացիները չէին տաքանալու եւ բռնկում չէր լինելու, նույնիսկ, եթե Սամվել Բաբայանը մնար ազատության մեջ:
Հետընտրական շոկից զերծ չէ նաեւ հանրությունը, որի մի մասը հավատաց իր քվեին, ընտրեց եւ երկար տարիների ընդմիջումից հետո կարող է հաղթանակի համար շնորհավորել նրան, ում ինքն ընտրել է: Մյուս մասն էլ կողքից տեսավ, որ կարող է նաեւ նման բան լինել եւ հիմա ափսոսում է, որ ինքն էլ ընտրության եւ հաղթանակի բերկրանքի մասնիկ չի դարձել: Այս ամենին չի կարող անհաղորդ մնալ նաեւ իր ձայնը 10 հազար դրամով վաճառած քաղաքացին, որն առնվազն կսկսի կասկածել`ճիշտ է անում, թե սխալ:
Ամենամեծ շոկը, սակայն, իշխանություններինն է, որովհետեւ թեկուզ 7.7 տոկոսով իսկական ընտրությունը շատ վտանգավոր նախադեպ կարող է լինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
11:22
10:27
10:02
16:48
13:19 20.06.25
13:29 19.06.25
13:14 19.06.25
14:02 20.06.25
13:35 20.06.25
16:26 20.06.25
15:48 19.06.25
16:32 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03