ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճան Դեցյանին՝ Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասա րակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
ապրիլի 6-ին նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս եւ լավագույն մաղթանքներս:
Անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի փոխհարաբերությունների զարգացումն անցել է համատեղ ձեռքբերումներով հարուստ ճանապարհ: Ուրախ եմ փաստել, որ այսօր մեր երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը կայուն վերելք է ապրում, ինչն արտահայտվել է մի շարք բարձրաստիճան այցերի իրականացմամբ եւ մեր խորհրդարանականների միջեւ կանոնավոր շփումների պահպանմամբ:
Պատրաստ եմ Զեզ հետ միասին, Ձերդ Գերազանցություն, ջանքեր գործադրել մեր երկրների խորհրդարանների միջեւ առկա բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունն այսուհետ էլ ավելի խորացնելու եւ ամրապնդելու՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ չին բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հարգանքներիս խորին հավաստիքը»:
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03