ՀՀ տնտեսությունն այս պահին շատ վատ վիճակում է, ինչը որևէ մեկը չի թաքցնում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյան: Նա ՀՀ տնտեսական խնդիրները կապում է ՀՀ-ի ՝ ԵԱՏՄ-ի անդամ լինելու հետ:
«Վատ է, որովհետև ՀՀ-ն ՌԴ տնտեսության ծայրամասն է, իսկ այսօր ՌԴ տնտեսությունը ճգնաժամի մեջ է՝ նրանց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ և նրանք չեն կարող խուսափել կոլապսից: ՀՀ-ն ՌԴ-ի համար եղել է վառելիքի, հացահատիկ սպառելու շուկա, իսկ Հայաստանը ՌԴ արտահանել է խմիչքներ և գյուղատնտեսական ապրանքներ: Ռուսաստանը վերահսկում է ՀՀ բոլոր հիմնական ենթակառուցվածքները, վերահսկողությունն այնքան է, որ փակում է այլընտրանքային գործընկերներ ունենալու հնարավորությունները»,- ասաց Եղիազարյանը:
Տնտեսագետը նկատեց, թե որոշակի իմաստով ՌԴ-ն ՀՀ-ի համար աշխատատեղ է եղել, քանի որ աշխատանքային միգրանտներն այնտեղ են աշխատել և տրանսվերտներ ուղարկել Հայաստան.«Գործատուն այս պահին սննկացման եզրին է, և կա գործազրկության, աղքատության աճ, կա սոցիալական անհամերաշխություն»,- շարունակեց նա:
Եղիազարյանը ՀՀ տնտեսության փրկության միակ ճանապարհը համարում է ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության խորացումը, ինչն, ըստ նրա, ավելի մեծ հնարավորություն կբացի Հայաստանի համար:
«Խորհրդարան են անցել չորս ուժ, դրանցից միայն մեկի մոտ է դեպի ԵՄ ճանապարհով գնալը նշվում, սակայն նրանք առաջարկում են ընդամենը ԵՄ-ի հետ կնքել խորը և համապարփակ համաձայնագիրը, սակայն չեն ասվում, թե ինչպես: ԵՄ-ի հետ նման համաձայնագիր ստորագրելու համար հարկավոր է դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի որ այդ կառույցները հակասում են իրար»,- եզրափակեց Աշոտ Եղիազարյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55