Այս տարվա սկզբին Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Բաղրամյան պողոտայի «ՍԱՍ» սուպերմարկետները ստուգման նպատակով փակվել էին՝ ԿԱ ՊԵԿ-ի կողմից` հարկային ստուգում իրականացնելու նպատակով: Ճիշտ է՝ սուպերմարկետների աշխատանքները կարճ ժամանակ հետո վերականգնվեցին, սակայն, հարկային ստուգումների գործընթացը չընդհատվեց: Ստուգումներ իրականացնելու առաջին իսկ օրվանից պարբերաբար ՊԵԿ-ից տեղեկություններ ենք փորձում ստանալ՝ ինչ փուլում են հարկային ստուգումները: Վերոնշյալ գերատեսչությունից նախ պատասխանեցին, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում, իր գործառույթն է իրականացնում, իսկ թե ինչո՞վ է պայմանավորված հենց այդ այդ ժամանակահատվածում այդպիսի ակտիվ ստուգումներ իրականացնելը, պատասխանեցին, որ ավելին ասել չեն կարող:
Յուրաքանչյուր անգամ, երբ ՊԵԿ-ից փորձում ենք ստուգումների վերաբերյալ նորություն իմանալ, մեզ հորդորում են սպասել՝ պատճառաբանելով, որ գործընթացը դեռևս շարունակվում է, իսկ թե որքա՞ն կարող է այն տևել, չեն կարող ասել և ինֆորմացիա կտրամադրվի այն ժամանակ, երբ գործընթացն ավարտվի: Այսօր ևս փորձեցինք ՊԵԿ-ից նորություն իմանալ, սակայն, ապարդյուն. լրատվական բաժնից հաղորդեցին, որ մինչ այժմ տված ինֆորմացիային որևէ նոր բան չի ավելացել: «Պատկերը նույնն է, ինչ ասել ենք, նույնն էլ հիմա պետք է ասենք»,- հայտնեցին ՊԵԿ-ից:
Հիշեցնենք, որ սուպերմարկետները պատկանում են ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանին, ով այս ընտրություններին ևս առաջադրվել էր և առաջիկա խորհրդարանում ևս նա լինելու է, չնայած նրան, որ 5-րդ գումարման Ազգային ժողովում որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել:
Նշենք, որ հարկային ստուգումների գործընթացը և դրա մասին որևէ ինֆորմացիայի հաղորդումը հատկապես «խորը քուն մտավ» նախընտրական փուլում, երբ Արտակ Սարգսյանը զբաղված էր ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրելով: Նշենք նաև, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Արտակ Սարգսյանը նախընտրական փուլում ծախսել է առնվազն 5 միլիոն դոլար, ինչը սակայն, նրան չի օգնել իր տարածքում առավելագույն ձայներ ստանալ: Նրան իր ունեցած ձայներով գերազանցել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը՝ ստանալով 17767 ձայն, իսկ Արտակ Սարգսյանը՝ 11979 ձայն:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47