Ապրիլի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց բելգիահայ երգչուհի Նառա Նոյանին, ով Հայաստանում է գտնվում համերգային ծրագրով: Ապրիլի 7-ին հանդես է գալու Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Բելգիայում բնակվող հայ երգչուհու ակտիվ, ազգանպաստ գործունեությունը Սփյուռքում, հրավիրեց մասնակցելու այս տարի սեպտեմբերին անցկացվող՝ «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին :
Նառա Նոյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, պատմեց Շառլ Ազնավուրի հետ ունեցած հանդիպման և համատեղ ելույթի մասին, նախարարին նվիրեց իր կատարումների վերջին ձայնասկավառակը և պատրաստակամություն հայտնեց մասնակցել նախարարության կազմակերպած մշակութային ծրագրերին: «Ուզում եմ իմ արվեստով օգտակար լինել Հայրենիքիս: Արցախին նվիրված համերգները շարունակական են լինելու: Ամեն ինչ ինքնուրույն եմ անում: Իմ հարստությունն իմ ազատությունն է», հավելեց նա:
Երգչուհին 1998-2000թթ. Բրյուսելում հիմնադրել է «Բացահայտումների աշխարհ» արվեստի կենտրոնը: 2003թ. ստեղծել է իր երաժշտական խումբը, իսկ 2005թ. լույս է տեսել նրա առաջին ձայնասկավառակը՝ «Խոստումներ» խորագրով: Արդեն 6 ձայնասկավառակ է թողարկել:
2012 թվականին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկան փառատոնին: 2016 թվականին Փարիզում կայացած իր համերգը երգչուհին նվիրել է Արցախին, և համերգի հասույթը Ֆրանսիայի Կապույտ խաչի միջոցով տրամադրել է Արցախում զոհված մարտիկների ընտանիքներին:
Այս անգամ էլ նա մտադիր է բարեգործական համերգներով հանդես գալ Հայաստանում : Ապրիլի 12-ին, օրինակ, Արթիկի հատուկ դպրոցին օգնելու համար համերգ է տալու:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42