Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի պատգամավորները:
Խորհրդարանականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ խոնարհումով ու մեկ րոպե լռությամբ հարգել մեկուկես միլիոն նահատակների հիշատակը:
Խորհրդարանական պատվիրակությունը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 1915 թվականին կատարված ոճրագործության մասին պատմող փաստավավերագրական նյութերին:
Թանգարան այցելելուց հետո ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Լրագրողների հետ զրույցում Ալեքսանդր Չեկալինը նշել է. «Այն, ինչ տեսա ու լսեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ինձ ցնցեց: Կատարված դաժանությունը որեւէ կերպ չի տեղավորվում մարդկային գիտակցության մեջ: Անհավատալի է, որ նման ոճրագործությունը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում: Որքան շատ պատվիրակություններ ու քաղաքական գործիչներ լինեն այս թանգարանում, այնքան ապագայում չեն կրկնվի նման դաժանություներ, եւ չեն լինի խեղված ճակատագրեր»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47