Հանրապետական կուսակցությունը երեկ որոշում է կայացրել գործկոմի նիստում, որ Երեւանի քաղաքապետի ընտրության իր թեկնածուն կլինի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մարգարյանը նաեւ խորհրդարանի ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն էր: Այս որոշումն, իհարկե, սպասելի էր: Տարոն Մարգարյանը ունի որոշակի դրական վարկանիշ, եւ ՀՀԿ-ն հազիվ թե այս պահին գտներ ավելի հարմար թեկնածու, նկատի ունենալով նաեւ այն, որ Մարգարյանը ունի նաեւ որոշակի ձեւավորված թիմ ընտրական արշավի համար: Այսինքն՝ ՀՀԿ-ն ընտրեց իր համար նվազագույն ռիսկային տարբերակը: Մյուս կողմից հստակ է նաեւ, որ խորհրդարանի ընտրությունից մեկուկես ամիս հետո տեղի ունեցող քաղաքապետի ընտրությունը էապես չի տարբերվելու իր բնույթով,թեեւ, իհարկե, անկասկած կա այն հանգամանքը, որ Երեւանի ընտրողների վրա առավել բարդ է կիրառել ազդեցության այն գործիքները, որ աշխատում են մարզերում, գյուղական համայնքներում:
Սակայն սրանով հանդերձ, հատկապես խորհրդարանական ընտրությունից հետո առկա մթնոլորտում Երեւանի քաղաքապետի ընտրություններում կանխատեսելիության աստիճանը դառնում է երեւի թե սովորականից ավելի բարձր: Այստեղ, իհարկե, հետաքրքրության է արժանի այն, թե արդյո՞ք կստացվի խորհրդարանի փոքր արտապատկերը Երեւանի ավագանու ընտրություններում, թե՞ ոչ: Թեեւ, ուրիշ ինչ կարող է ստացվել: Այնուհանդերձ հետաքրքիր է, թե որեւէ այլ մասնակից կփորձի քաղաքականացնել ընտրությունները: Որովհետեւ ՀՀԿ-ն, անկասկած, դարձյալ կանի ամեն ինչ կուսակցական ցուցակներով ընտրությունը կենցաղայնացնելու համար: Քաղաքականացման առնվազն երկու հավակնորդ, կարծես թե, հստակ է, դա «Ելք» դաշինքն է և նախկին ժառանգական Զարուհի Փոստանջյանի ստեղծած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Վերջինը լինելու է, ըստ էության, այդ կուսակցության ընտրական նորամուտը եւ սա ենթադրում է, որ իրականում խնդիրը կլինի ոչ թե հաղթելը, այլ ճանաչվելը:
Այս տեսանկյունից թվում է, որ երկու քաղաքական ուժերը կփորձեն առավելություն ցուցանել ոչ միայն իշխող ՀՀԿ-ի, այլ նաեւ մյուս մասնակից ուժերի հանդեպ: ՀՀԿ-ի մրցակիցը մեծ հաշվով, հաշվի առնելով նաեւ խորհրդարանական ընտրությունների թողած նստվածքը, կլինի ոչ այնքան որեւէ այլ ուժ, այլ հենց ինքը ՀՀԿ-ն, իր մեջ արդեն եռման կրիտիկական աստիճանի մոտեցող 2018-ի խնդրով, որը անկասկած չի կարող իր հետքը չթողնել թե՛ քաղաքապետի ընտրությունների, եւ թե՛ հենց քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի վրա:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03