Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում անցած տարվա հուլիսին ծննդկան Նաիրա Աբգարյանի մահվան գործով նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց մահացած ծննդկանի քույրը՝ տուժողի իրավահաջորդ Նառա Աբգարյանը՝ նշելով, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի միջնորդությամբ ինքը մասնակցել է հանձնաժողովային փուլին:
«Հանձնաժողովային փուլին մասնակցելու նպատակն է եղել գործընթացին անձամբ հետեւելը եւ փորձել հասկանալ իրողությունը: Քննիչի եւ մեր կողմից դատաբժշկական հանձնաժողովին ներկայացված որոշակի հարցերին տրվել են հստակ պատասխաններ, իսկ ստացված եզրակացության հետ որոշակի հանգամանքների շուրջ հստակ պատասխաններ ստանալու համար ներկայացուցչի կողմից կներկայացվեն համապատասխան միջնորդություններ»,- ասաց քույրը:
Նառա Աբգարյանը նշեց նաեւ, որ քույրը ոչ մի հիվանդություն չի ունեցել, որը կարող էր պատճառահետեւանքային կապի մեջ լիներ մահվան հետ. «Ծանոթանալով փորձաքննության եզրակացության բժշկական փաստաթղթերի տվյալներ բաժնին` նկատել ենք հակասություններ տուժողի իրավահաջորդի եւ նշված փաստաթղթերում արձանագրված տվյալների միջեւ, որի հետ կապված մոտ օրերս մեր ներկայացուցիչը միջնորդություններ կներկայացնի վարույթն իրականացնող մարմնին: Ցավոք նախաաքննությունը քանի որ դեռ ընթացքի մեջ է, մանրամասն տեղեկություններ տրամադրել չենք կարող: Գործի հետ կապված մանրամասներ կտրամադրենք նախաքննության ավարտից հետո»:
Նշենք, որ վիրահատությունը կատարել է Աշոտ Սիրունյանը: Հիշեցնենք, որ 44-ամյա Նաիրա Աբգարյանը կեսարյան հատումով զույգ էր ունեցել 2016թ. հուլիսի 21-ին մայրաքաղաքի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, վիրահատությունը նորմալ էր անցել, ժամեր անց, սակայն, վիճակը կտրուկ վատացել էր, արյունահոսություն էր սկսվել: Ծննդկանը տեղափոխվել էր բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47