ՀՀ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ ապրիլի 5-ին ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ հատվածում գործող «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ գազալցակայանին հարակից տարածքում տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է դանակահարության. արդյունքում՝ 1 անձ տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ իրար հետ վիճաբանել, այնուհետև միմյանց հարվածներ են հասցրել Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի 18-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Սասուն Ստեփանյանը, նույն գյուղի 20-րդ փողոցի բնակիչ, 35-ամյա Դավիթ Դավթյանը, Վայք քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 26-ամյա Տիգրան Գևորգյանը, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի բնակիչ, 26-ամյա Սիմոն Ավետյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության արդյունքում Ս. Ստեփանյանը «աջ ազդրի վերին երրորդականի ծակած վերք» վնասվածքով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքին մասնակցած Ս. Ավետյանը Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանի որդին է, Տ. Գևորգյանը Վայքի Ճանշինի պետ Կարո Գևորգյանի որդին է, իսկ Դ. Դավթյանը Զառիթափի նախկին գյուղապետ Խաժակ Դավթյանի որդին է։
10:47
10:35
10:16
10:02
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34