Վերջին օրերին շարունակաբար դիտվող տեղումների եւ օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետեւանքով բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղողի վազի սնկային հիվանդությունների զարգացման ու տարածման համար:
Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ ժամանակին եւ արդյունավետ պայքար չկազմակերպելու դեպքում ոչ միայն կորստի կմատնվի տվյալ տարվա բերքը, այլեւ վազերը կկորցնեն իրենց կենսունակությունը եւ կվտանգվի հետագա տարիներին բարձր բերքի ստացումը:
Այգում ժամանակին պետք է կատարել վազերի շվատում, բճատում, կանաչ կապ` կանխելով սաղարթի խտացումը, որի դեպքում ձեւավորվում է միկրոկլիմա, նպաստավոր պայմաններ են ստեղծվում սնկերի զարգացման համար եւ նվազում է սրսկումների արդյունավետությունը:
Նշված հիվանդությունների դեմ պետք է կազմակերպել նախազգուշական` կանխարգելիչ միջոցառումներ: Չպետք է սպասել, որ ի հայտ գան հիվանդության ախտանիշները, եւ դրանից հետո միայն կատարել բուժումները:
Վեգետացիայի այս փուլում` մինչեւ ծաղկումը, անհրաժեշտ է խաղողի այգիներում իրականացնել քիմիական պայքար միլդիու եւ օիդիում սնկային հիվանդությունների դեմ: Նկատի ունենալով, որ արդեն ձվերից դուրս են գալիս խաղողի ողկուզակերի առաջին սերնդի թրթուրները, խորհուրդ է տրվում կազմակերպել համակցված (կոմբինացված) պայքար սնկասպան պրեպարատները համատեղելով միջատասպան որեւէ պատրաստուկի հետ, այսպիսով` մեկ բուժման միջոցով պայքարելով միլդիու, օիդիում հիվանդությունների եւ խաղողի ողկուզակերի դեմ:
Այս միջոցառումները պետք է կատարել մինչեւ ծաղկումը: Սակայն, եթե այս կամ այն պատճառով ցածր է եղել բուժման արդյունավետությունը եւ այգում առկա է հիվանդությունների կամ վնասատուների զարգացման ու տարածման լուրջ վտանգ, ապա անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել նաեւ ծաղկման փուլում:
Վազերի ծաղկումն ավարտվելուց հետո պետք է նշված բուժումները կրկնել` փոխելով թունաքիմիկատների տեսակային կազմը:
Առավել մանրամասն տեղեկություններ ու անհրաժեշտ խորհրդատվություն կարելի է ստանալ գյուղատնտեսական աջակցության տեղի մարզային կենտրոնների մասնագետներից:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44