«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում 9 քրեական գործ է քննվում ԱԺ ընտրություններում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի առթիվ: Այդ գործերով 6 հոգու մեղադրանք է առաջադրվել, իսկ մեկն էլ կալանավորվել է:
Ընտրակեղծարարության փորձ արած անձանցից Սյունիքի մարզի բնակիչ Արարատ Կարախանյանը, որ ցանկացել է երկրորդ անգամ քվեարկել 34/67 ընտրատեղամասում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ խոստովանություն է արել. պարզվում է՝ այդ քայլին գնացել է հանուն վարչապետ Կարեն Կարապետյանի, որպեսզի երկրորդ անգամ ևս ձայնը տա ՀՀԿ-ին: «Գիտեք, մի քիչ խմած էի, ու վարչապետի խոսքերից շատ էի ոգևորվել: Ասեցի՝ լավ մարդ է, ու էլի գնացի, ձայնս տամ ՀՀԿ-ին, այն էլ չեղավ, գնացի, ձեռքս տվեցի, մեկ էլ սարքի ձենը միացավ»,- պատմել է նա, եւ վերջում մեր թղթակցին հարցրել. «Հիմա բան հարցնեմ, ինձ կնստացնե՞ն, ես ուղղակի չգիտեի, որ սենց կլինի: Էլ նման բան չեմ անի»:
Ի դեպ, ինչ վերաբերում է կալանավորված ընտրակեղծարարին, ապա նա Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանն է, որը, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախորդ բոլոր ընտրություններում միշտ աշխատել է ՀՀԿ օգտին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01