ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, թե առաջին եռամսյակում նախատեսվածից 11.5 մլրդ դրամ ավելի հարկ է հավաքագրվել և հարկահավաքության ծրագրի գերակատարման արդյունքում ստացված լրացուցիչ միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին:
Թե ինչի՞ շնորհիվ է կառավարությանը հաջողվել այդքան ավելի հարկ հավաքել, այն էլ՝ գործարարության տեսանկյունից տարվա համեմատաբար պասիվ ժամանակաշրջանում, 168.am-ը հետաքրքրվեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանից:
«Դրանք 2 աղբյուրից են, առաջինը` մի փոքր ավելի լավ են հավաքվում հարկերը, որովհետև, եթե նախկինում կար ստվեր, կոռուպցիան ավելի ակտիվ էր, հիմա ստուգող մարմիններն այդ ճանապարհով չեն գնում, թե՛ մաքսայինում և թե՛ հարկային ծառայություններում բավականին էֆեկտիվ են աշխատում, վերտիկալ մակարդակում կաշառակերություն չկա, հորիզոնական մակարդակում դեռ մնում է տեսուչների շրջանում»,- ասաց Գ.Մակարյանը` հավելելով, որ դա տարածվելու է, և այդտեղ գումարների ավելացման տեղ կա:
Հարկահավաքության ավելացման երկրորդ գործոնը, ըստ Մակարյանի, տնտեսական ակտիվությունն է, որ ՌԴ-ում իրադրության բարելավման շնորհիվ մեզ մոտ էլ է բարելավվել:
Թե ի՞նչ արդյունք կտա այդ լրացուցիչ գումարները կապիտալ ծախսերին ուղղելը, Գ.Մակարյանը նշեց, որ տնտեսությունը կարիք ունի նախ՝ ենթակառուցվածքների, որ տարբեր աջակցող մեխանիզմներ ձևավորվեն, որ բիզնեսը հեշտ ու արագ աշխատի: Տարողունակության, ենթակառուցվածքների խնդիր կա, և կապիտալ ծախսերը կարող են արդյունավետ լինել: Բայց կան կապիտալ ծախսեր, որ բիզնեսի վրա կարող են ուղղակի, անուղղակի ձևով ազդել կամ ընդհանրապես չազդել: Կախված է, թե ինչ ոլորտներում և ինչ նպատակով կծախսեն գումարները, բոլորի՞ համար օգտակար կդառնա, թե՞ ոչ բոլորի»:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55