Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը համարում է, որ Երևանի ավագանու ընտրություններին որոշ քաղաքական ուժերի` մասնավորապես ՀԱԿ-ի, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների չմասնակցելը որոշ դեպքերում պայմանավորված է խորհրդարանական ընտրություններին իրենց ուժերը գնահատելու և քաղաքական դաշտում կատարվող իրադարձությունները հասկանալու հետ: Ըստ նրա` քաղաքական ուժերի մի մասը ընդհանրապես հնարավոր է դուրս գա դաշտից:
«Եթե հաշվի ենք առնում, որ բավականին ցածր տոկոսներ են ստացել այդ ուժերը, ապա չեմ կարծում, որ նրանց չմասնակցելուց ավագանու ընտրություններում մրցակցությունը շատ կտուժի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է այն քաղաքական ուժերին, որոնք դեռ որոշում չեն կայացրել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, նա ասաց, թե պատճառն այն է, որ այս ընտրություններն անմիջապես Ազգային ժողովի ընտրություններից հետո են լինելու:
«Այն քաղաքական ուժերը, որոնք ուզում են մնալ դաշտում, ինձ համար միշտ անհասկանալի է, թե ինչու չեն մասնակցում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին` առավելևս, որ Երևանի ավագանու ընտրությունները ինչ-որ չափով համապետական ընտրություններ են»,-ասաց նա:
Իսկ մասնակցության մասին արդեն հայտարարած ուժերից մասնավորապես «Ելք» դաշինքի վերաբերյալ Կարեն Քոչարյանն ասաց, որ «Ելքը» բավականին լավ արդյունք կարող է գրանցել, հաշվի առնելով, որ Ազգային ժողովում Երևանից ստացած ձայների քանակը:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ի կողմից Տարոն Մարգարյանի թեկնածության առաջադրմանը` քաղտեխնոլոգն ասաց, որ երբ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակի երկրորդ համարը Տարոն Մարգարյանը եղավ, գրեթե կասկած չէր մնում, որ քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է հենց ինքը: «Ես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանը նորմալ ցուցանիշներ է ցույց տվել և ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն փոխի մարդու, ով անցյալ Երևանու ավագանու ընտրություններին հաղթել է, այս ընտրություններին որևէ խնդիր չի ստեղծել: Միշտ պարտվողին են փոխել»,-ասաց նա:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55