Ընտրությունները շատ հուզումնալից էին, և ես ուրախ եմ, որ առաջին տեղն եմ զբաղեցրել ձայների մեծամասնությամբ․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց ապրիլի 4-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ ընտրված ազգությամբ հայ Արա Նաջարյանը:
«Քարոզարշավը բացասական ավարտ ունեցավ․ մեկ այլ հայ թեկնածու ինձ վրա ուղղակի հարձակում կատարեց իրեն պատկանող հեռուստաընկերությունով: 10 թեկնածու պայքարում էր երեք տեղի համար: Ես ամենամեծ փորձառություն ունեցող թեկնածուն էի, որը ծառայել է քաղաքային խորհրդում 12 տարի, 3 տարի քաղաքապետ եմ եղել»,- ասաց նա:
Նշենք, որ Գլենդելում ապրիլի 4-ին կայացած քաղաքի խորհրդի ընտրություններում հաղթանակ են տարել հայեր Արա Նաջարյանը, Վրեժ Աղաջանյանը և Զարեհ Սինանյանը:
Խոսելով ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի հետ հնարավոր աշխատանքների մասին՝ նա նշեց, որ որպես քաղաքային խորհրդի անդամ կամ քաղաքապետ, նրանք ուղղակի կապ չունեն նախագահի հետ: «Ես մտածում եմ, որ նա կտրամադրի գումար այն ծրագրերին, որոնք ծառայելու են մեր բնակիչներին մատչելի բնականններ տրամադրելուն և ոստիկանական ծառայություններ իրականացնելուն»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում հայկական խնդիրները ԱՄՆ-ի կառավարությանը ծանոթացնելու համար, Արա Նաջարյանը պատասխանեց․ «Ես կշարունակեմ աշխատել ֆեդերատիվ կառավարության հետ՝ Ցեղասպանության ճանաչման, Արցախի ճանաչման և Հայաստանին ուղղված արտասահմանյան օգնության բարձրացման ուղղությամբ: Ես Հայաստան եմ այցելելու այս ամռանը, և հույս ունեմ, որ նորից կհանդիպեմ Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ և կքննարկենք, թե ինչ ճանապարհներով ես կարող եմ օգնել Հայաստանին և Արցախին»,- ասաց նա:
Միաժամանակ Արա Նաջարյանը նշեց, որ ինքը չի կարծում է, որ հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ է հայկական խնդիրներից: «Կարծում եմ՝ փոխնախագահ Փենսը առավել տեղեկացված է: Մեր գործն է, որպես սփյուռքահայեր, հայկական կարևոր խնդիրների վրա նրա ուշադրությունը հրավիրելը և դիմել, որ օգնի Հայաստանին ամեն հնարավոր ձևով»,- ասաց նա:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32