Սիրիայի կառավարական ուժերի հսկողության տակ գտնվող ռազմական օդանավակայանի հրթիռակոծումը ամերիկյան մարտանավերի կողմից իր խորքում նախագահ Թրամփի զինվորական առաջին ցուցադրությունն էր:
Այս ցուցադրությանը իհարկե պետք է տրվեր մարդասիրական բնույթ՝ մարդկությունը զանգվածային աղետից փրկելու առաքելության տպավորություն: Դեպքերը հիշեցնում են զանգվածային ոչնչացման զենքեր ունեցող իրաքյան իշխանություններին հիմնովին վերացնելու ամերիկյան ներխուժման պատճառաբանությունները:
Ժամանակին ամբողջ աշխարհը` միջազգային ընտանիք եւ միջազգային հանրություն, համոզվեց, որ ներկայացված փաստերը Իրաքի այն ժամանակվա իշխանությունների զանգվածային ոչնչացման զենքեր ունենալու առումով, շոշափելի չէին, չէին համապատասխանում ներկայացված վտանգին:
Հիմա բոլորը պարզ տրամաբանությամբ հարց են տալիս, որ առաջխաղացում արձանագրող սիրիական կառավարական ուժերը ինչո՞ւ պիտի դիմեին միջազգային հանրությանը, միջազգային ընտանիքին եւ ընդհանրապես բոլորի կողմից դատապարտելի, անընդունելի միջոցի:
Ռուսական կողմը ամերիկյան հրթիռակոծումների դիմաց հայտնեց, որ դադարեցնում է Սիրիայում օդանավերի պատահարների մասին հուշագրի գործունակությունը. Տակավի՛ն. պահանջվում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ հրավիրեր` քննելու համար սիրիական կառավարական զորքերի ամերիկյան հրթիռակոծումը: ՌԴ-ի արտգործնախարարությունը հստակ հայտարարեց նաեւ, որ ամերիկյան այս գործողությունները վճռված էին Իդլիբի իրադարձություններից առաջ, ինչը հստակեցնում էր, որ Իդլիբի պատահարները պարզապես պատրվակային բնույթ ունեին:
Պենտագոնը հակազդում էր, որ ռուսական կողմը տեղյակ էր պահվել հրթիռակոծման որոշման մասին: Եւ անշուշտ բացատրում էր, որ քիմիական զենքեր օգտագործած օդանավերը հարվածած օդակայանից մեկնել էին, եւ թե այնտեղ պահվել է նախագահ Ասադի վերահսկողության տակ գտնվող քիմիական զինամթերքը:
Դամասկոս-Թեհրան-Մոսկվա առանցքից բացի ամբողջ աշխարհը պիտի ուզեր հավատալ, որ իրոք քիմիական զենքը օգտագործվել է կառավարական ուժերի կողմից եւ թե Թրամփի միջամտությունը օրինաչափ է ու ճիշտ կայացած:
Մոսկվայի եւ Արեւմուտքի արանքում ոստոստող Անկարայի համար կողմնորոշվելը կարող է որոշ կանխատեսումների դուռ բացել, հատկապես տատանվող մերձեցման գործընթացում գտնվող Մոսկվա-Անկարա հարաբերությունների համար: Անկարան դրական էր գնահատել ամերիկյան գործողությունները, բավարար չէր նկատել դրանք եւ հավելյալ միջոցներ էր պահանջել սիրիացի ժողովրդի պաշտպանության միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ:
Այս պահի դրությամբ ամերիկյան գործողությունները սահմանափակ են. ռուս-ամերիկյան հուշագրի գործունակությունը առկախվել է, Արեւմուտքը միավորվել` ողջունելով Վաշինգտոնի քայլը:
Շարունակենք հենվել փաստացի իրողությունների վրա: Կառավարական ուժերը, ռուսական կործանիչների հետ միասին անցել էին կրոնական ահաբեկչական խմբավորումների մաքրագործման աշխատանքին եւ արձանագրում էին տեղաշարժ, որոշակի աջակցությամբ նաեւ Թեհրանի: Հիմա այդ տեղաշարժը կասեցնելու կամ դանդաղեցնելու կարմիր լույսն է վառվում Վաշինգտոնի կողմից, մինչ ոչ շատ առաջ սպառնալից փոխասացություններ էին տեղի ունենում Թել Ավիվի եւ Թեհրանի միջեւ:
21-րդ դարի համաշխարհային պատերազմի նորագույն տարբերակը իր օրինաչափություններով շարունակվում է. առնչված կողմեր` Թեհրան, Մոսկվա, Վաշինգտոն, Անկարա, (քողարկված Թել Ավիվ) եւ ահաբեկչության դեմ միջազգային դաշինքին մաս կազմող երկրներ:
Պետք է սպասել Մոսկվայի հակազդեցությանը, իրեն մերձեցող Անկարայի այս վերջին կողմնորոշումից հետո: Որքան գործնականանան ամերիկյան հարվածները ռուսական հովանու տակ գործող սիրիական ուժերին, այնքան, «կմերձենան» Անկարան եւ Մոսկվան:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47