Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացին: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է հանրությանն ավելի մանրակրկիտ ու մատչելի ներկայացնել գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացված փոփոխությունների առավելությունները:
«Մեր կողմից բավականին պարզեցվել ու հեշտացվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, կրճատվել են ժամկետները, փաստաթղթերի տրամադրման քայլերը: Սրա նպատակը նաև պոտենցիալ ներդրողներին շահագրգռելն էր, քանի որ շատ դեպքերում մարդիկ ձեռնպահ էին մնում ներդրումներ կատարելուց, որպեսզի չհայտնվեն քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման հետ կապված երկար-բարակ քաշքշուկների մեջ, ինչպես նախկինում: Դրա համար մարդկանց պարբերաբար իրազեկեք ու ներկայացրեք իրականացված փոփոխությունների առավելությունները: Մեր քաղաքացին պետք է լիարժեք վստահ լինի, որ քաղաքային իշխանությունն իր շահերի պաշտպանն է: Պոտենցիալ ներդրողներն էլ իրենց հերթին ավելի վստահ կլինեն ու, համոզված եմ, զգալիորեն կավելանան նաև մայրաքաղաքում ներդրումներ կատարելու ցանկություն հայտնողները: Ճարտարապետական բլոկն այստեղ հսկայական անելիք ունի թե՛ մարդկանց պատշաճ իրազեկելու և թե՛ հնարավորին աջակցելու ուղղությամբ: Բացի այդ, նաև մանրակրկիտ ուսումնասիրեք մերժումների և ձգձգումների հետ կապված բողոքները: Ցանկացած անհիմն մերժում կամ ձգձգում թույլ տվողը հաստատ խստորեն կպատժվի, սա լավ իմացեք», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01