«Քաղաքը փոփոխությունների կարիք ունի, մենք մեծ խնդիրներ ունենք գրեթե բոլոր ոլորտներում։ Բացի տնտեսական բաղադրիչից, այս ամենի մեջ կա նաև քաղաքական գործոն, որովհետև ընդդիմադիր ուժերից ընդամենը 2-ն են մասնակցում, ու քաղաքական առումով շատ կարևոր է, թե ՀՀ մայրաքաղաքը, որն ընտրողների գրեթե 1/3-ն է, ինչ որոշում կկայացնի։ Եվ հաճախ, որ ասում են՝ Երևանն ընդդիմադիր քաղաք է, ընդդիմությունը Երևանում հաղթում է, մենք հիմա կտեսնենք՝ արդյո՞ք ընդդիմությունը կհաղթի։ Ես վստահ եմ, որ մենք ռեալ շանս ունենք հաղթելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ, երբ ընտրողը գնում ու քվեարկում է ընդդիմության օգտին, ընդդիմությանը տրված որևէ ձայն չի կորում: «Մենք դա ապացուցեցինք մեր օրինակով»,- ասաց նա։
Լրագրողների հարցին՝ ի՞նչ կարծիք ունի այն փաստի վերաբերյալ, որ բազմաթիվ ուժեր չեն մասնակցում ավագանու ընտրություններին, նա այսպես պատասխանեց. «Բազմաթիվ ուժեր չեն մասնակցում, քանի որ իրենց հենքը փողն է: Բազմաթիվ ուժեր փող են ծախսել և հիմա անիմաստ են համարում մասնակցելը: Կա ևս մեկ պատճառ, որ ուղղակի թերագնահատում են քաղաքի ընտրությունները»:
Նրա խոսքով՝ այդ ուժերի՝ ավագանու ընտրություններին չմասնակցելու հանգամանքն իրենց դաշինքի համար հնարավորություն է:
«Բացի այդ, մենք տեսնում էինք ընդդիմադիր ուժեր, որոնք իրենց սպառել էին և չկան այս ընտրություններում: Այս ընտրություններում չկան պսևդո այլընտրանքները, ընդդիմությունները և այն ընդդիմությունները, որոնք չեն կողմնորոշվում իրենց ներսում: Մենք հիմա ունենք մի ընդդիմադիր ուժ, որը մարտահրավեր է նետել իշխող ուժին»,- ասաց նա:
Հարցին՝ ո՞ր ուժերին նկատի ունի՝ պսևդո ընդդիմություն ասելով, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այն ուժերն են, որոնք քաղաքական աղբանոցում են հայտնվել»:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45