Ռուսաստանը սեղմում է Թուրքիայի օղակը
Ռուսաստանի ռազմական միջամտությունից հետո թվում էր, թե Սիրիայում վիճակը կայունանում է, բայց ակնհայտ է, որ Էրդողանը չի կարողանում հաշտվել իր պարտության հետ Սիրիայում և փորձում է կրկին ապակայունացնել իրավիճակը: Թուրքիան ցամաքային զորք է ցանկանում մտցնել Սիրիայի տարածք, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարն արդեն իսկ հայտարարել է, որ մայիսի 25-ից ռուսասկան զինուժը սկսելու է ռմբակոծել ահաբեկիչներին և նրանց աջակցող ուժերին:
Սիրիայում տեղակայելով հակաօդային պաշտպանության զենք` Ռուսաստանը փակեց թուրքերի համար օդային ճանապարհը դեպի Սիրիա, զինելով քրդերին` Ռուսաստանը փաստացի փակեց թուրքական զինուժի համար նաև Իրաքի սահմանը, մյուս կողմից հայկական զինված ուժերը, ետ շպրտելով Արցախի վրա հարձակված ադրբեջանաթուրքական զինված ուժերին, քաղաքական անդունդի եզրին են հասցրել իրեն սուլթան հայտարարած Էրդողանին: Սիրիայում պարտություն կրելուց հետո Էրդողնը փորձեց հաջողությունների հասնել Արցախում, բայց կրկին պարտություն կրեց և հիմա դարձյալ փորձում է ինքնահաստատվել Սիրիայում, բայց ակնհայտ է, որ այստեղ ևս նույն բախտին է արժանանալու: Փաստացի Պուտինն ի չիք է դարձնում Թուրքիայի տարածաշրջանային լիդեր դառնալու բոլոր հույսերը: Փաստ է նաև այն, որ Թուրքիային և Արևմուտքին անհրաժեշտ է, որ մեր տարածաշրջանում, կարևոր չէ որ ճակատում , ռազմական գործողությունների օջախ լինի: Կարծում եմ` Սիրիայում նոր ռազմական գործողությունների վերսկսումը Թուրքիայի ուշադրությունը կշեղի արցախյան հիմնախնդրից և ինչ-որ ժամանակ Էրդողանը չի հրահրի Ալիևին նոր ռազմական գործողություններ սկսել Արցախի դեմ:
Մեկ բան հստակ է` մեր տարածաշրջանում խաղաղությունը ապահովում են Ռուսաստանն ու Հայաստանը , իսկ Թուրքիան ու նրա դաշնակիցներն անընդհատ փարձում են ռազմական լարվածություն ստեղծել:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02