Եգիպտոսի կառավարությունը կարգադրել է 100հազարական եգիպտական ֆունտ (ավելի քան 5,5 հազար դոլար) վճարել ապրիլի 9-ին երկրի Տանտա եւ Ալեքսանդրիա քաղաքներում կատարված ահաբեկչական գործողություննեի հետեւանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի սոցիալական համերաշխության նախարար Գադա Վալին:
Ապրիլի 9-ին ահաբեկչական գործողություններ են կատարվել Եգիպտոսի հյուսիսի Տանտա եւ Ալեքսանդրիա քաղաքների քրիստոնեական տաճարներում: Ըստ առողջապահության նախարարության վերջին տվյալների, ահաբեկչական գրոհների զոհ է դարձել 45 մարդ: Եվս ավելի քան հարյուրը վերքեր են ստացել:
Ապրիլի 10-ին Եգիպտոսի կառավարությունը հավանություն է տվել երկրում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն սահմանելու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի որոշմանը: Երկրում արտակարգ դրություն է մտցվում ապրիլի 10-ի ժամը 13:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 15:00-ից):
Եգիպտոսի օրենսդրության համաձայն, պետության ղեկավարի՝ նախարարների կաբինետի կողմից հավանության արժանացած որոշումը պետք է ուղարկվի խորհրդարան (Ներկայացուցիչների պալատ), որը յոթ օրվա ընթացքում պետք է հավանություն տա կաբինետի որոշմանը, այլապես նախագահի որոշումը կկորցնի ուժը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44