Գորիս քաղաքի բնակչուհի Լիաննա Ջ.-ի կողմից խուլիգանություն կատարելու և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինիս խոշտանգելու դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
Այսպես, հիշյալ գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 21.03.2017թ.-ին Լիաննա Ջ.-ն հարբած վիճակում մտել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին, հայհոյանքներ տվել, այնուհետև ձեռքերով ու ոտքերով հարվածել հերթապահ մասի դռանը, կոտրել բաժնի ոստիկաններից մեկի բջջային հեռախոսը: Լիաննա Ջ.-ի կողմից խուլիգանություն կատարելու փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով:
Մինչդեռ նույն օրը Լիաննա Ջ.-ն, իր հերթին, ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 21.03.2017թ.-ին գնացել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին` բերման ենթարկված ընկերոջից տեղեկություններ իմանալու նպատակով, սակայն նույն բաժնի ոստիկանության աշխատակիցներն իրեն հրելով հեռացրել են բաժնից, վերցրել իր բջջային հեռախոսը և բռունցքով հարվածել դեմքին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Հիշյալ դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է նույն վարչությունում խուլիգանություն կատարելու փաստով հարուցված քրեական գործին և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:
Այսպիսով, Լիաննա Ջ.-ի կողմից խուլիգանություն կատարելու և նույն քաղաքացու նկատմամբ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47