Բրազիլիայի Սան Միգել Արկանժո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց Բրազիլիայի առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկիանը: «Մարտի 21ին քաղաքն ընդունել է օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ցավոք, մինչ այժմ Բրազիլիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը ֆեդերալ օրենքով: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, առայժմ հաջողությունները քաղաքային մակարդակով են: Առաջիկայում նույնպես Բրազիլիայի տարբեր քաղաքների կողմից ճանաչումներ սպասվում են», ասաց Սարգիս Կարամեկիանը: Նրա փոխանցմամբ` քաղաքի պաշտոնական օրացույցում այսուհետ ապրիլի 24ը հիշատակվում է որպես Հայոց ցեղասպանության օր: Օրենքում նշվում է, որ 1915 թվականին հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն է: Քաղաքի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին և նշել, որ ապրիլի 24ին հիշատակի միջոցառումներ կազմակերպելու դեպքում կապահովեն բոլոր անհրաժեշտ պայմանները: Քաղաքի խորհրդի կողմից ընդունված օրենքը ստորագրել է քաղաքապետ Պաուլո Ռիկարդոն: Օրենքի հեղինակն է պատգամավոր Ժիու Սալիս Ալբակին: Սարգիս Կարամեկիանը նշեց, որ իրենք նպատակ ունեն առաջիկայում քաղաքում տեղադրել խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44