Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված Հայրապետական կրթաթոշակին այս տարի ներկայացված Հայաստանի բուհերի երեք ուսանողների` ուղեկցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի:
Ուսման ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության համար կրթաթոշակ է շնորհվել Սյուզաննա Իսրայելյանին (Երևանի պետական համալսարան, բակալավրի 4-րդ կուրս), Գոhար Մանուկյանին (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բակալավրի 2-րդ կուրս) և Անի Մկրտչյանին (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, բակալավրի 1-ին կուրս): Վերջիններիս Հայոց Հայրապետին ներկայացրել է Վարդան եպիսկոպոսը՝ հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:
Ապա Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ուսանողներին՝ շնորհավորելով նրանց ուսման մեջ արձանագրած առաջադիմության առիթով և հորդորելով նույն ոգով, նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը։
«Ուրախություն և հոգու մխիթարություն է Մեզ համար, որ Կրթության և գիտության նախարարության կողմից այսպիսի հնարավորություն է ընձեռվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպեսզի իր փոքրիկ ներդրումն ունենա նաև բարձրագույն կրթության ոլորտում:
Սա առանձնահատուկ խորհուրդ ունի Մայր Աթոռի համար՝ աջակից լինել այն ուսանողներին, որոնք ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներն են գրանցել, նրանց բերել Սուրբ Էջմիածնի օրհնությունը», - նշել է Վեհափառ Հայրապետը՝ իր գնահատանքը հայտնելով նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև ձևավորված արդյունաշատ գործակցության համար։
Իր խոսքում Գարեգին Բ Կաթողիկոսը, անդրադառնալով կրթության կարևորությանը, Հայրապետական կրթաթոշակակիրներին կոչ է արել ստացած կրթությունն ապագային ծառայեցնել ոչ միայն իրենց անձերի և անձնական բարեկեցության ապահովման համար, այլ նաև ստացված գիտելիքներով ու հմտություններով մասնակից դառնալ հայրենի երկրի առաջընթացին ու ժողովրդի բարօր կյանքի կերտմանը։
Իր հերթին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Նորին Սրբությանը՝ ընդգծելով, որ բարի ավանդություն է ձևավորվել, որը շատ ոգևորիչ և հիշարժան է կրթաթոշակի արժանացող ուսանողների համար։
Հանդիպման վերջում Վեհափառ Հայրապետը յուրաքանչյուր ուսանողին Աստվածաշունչ մատյան է նվիրել և հանձնել կրթաթոշակի վկայականները։
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03