Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին հյուրընկալել է Արարատյան հայրապետական թեմի հոգևորական Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանին, ով Ստեփանակերտում է ՌԴ Իրկուտսկ քաղաքի հայկական համայնքի նվիրատվությունը հանրապետության իշխանություններին փոխանցելու նպատակով: Համայնքի միջոցներով ձեռքբերված ջրատար 2 մեքենաներն օգտագործվելու են թիկունքային ծառայության հետ կապված խնդիրները թեթևացնելու, մասնավորապես՝ խմելու ջուրը զինվորներին մատակարարելու համար: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրկուտսկի համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր իրենց ուժերի ներածին չափ աջակցություն են ցուցաբերում հայրենիքին: «Այս մեկուկես ամսվա ընթացքում ողջ հայությունն Արցախի կողքին էր, և ամեն տեսակի աջակցություն իր դերակատարումն է ունեցել դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում: Այս տեսանկյունից, օրինակելի է նաև Իրկուտսկի հայության աջակցությունը, մանավանդ որ համայնքը հաշվի է առել մեր կարիքներն ու առաջնահերթությունները»,- ասել է Ա. Հարությունյանը: Արարատյան հայրապետական թեմի հոգևորական Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը, շնորհակալություն հայտնելով կառավարության ղեկավարին ջերմ խոսքերի և ընդունելության համար, նշել է, որ համայնքի ներկայացուցիչները պատրաստակամ են շարունակելու իրենց աջակցությունը: Նրա խոսքով՝ հավաքագրված գումարի մի մասը նվիրաբերվել է նաև զոհված զինծառայողների ընտանիքներին: Հանդիպմանը ներկա էր ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44