Ո՛չ Բազմասեր Առաքելյանի, ո՛չ էլ մեկ այլ անձի դրդմամբ ոչ մի ընտրախախտում մեր գյուղում չի եղել, ես վստահված անձ եմ եղել, հետևել եմ գործընթացներին:
Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց Արագածոտնի մարզի Փարպի համայնքի ղեկավար Իշխան Առաքելյանը՝ անդրադառնալով Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելուն և քրեական գործ հարուցելուն:
«Հոգեբանորեն հնարավոր չէ՝ ինչի՞ պիտի խախտում անեին։ Միայն մեր գյուղից մի քանի թեկնածու է եղել, ոչ ոք ոչինչ չի փորձել անել՝ Բազմասեր Առաքելյանն է եղել, Լիլիթ Մկրտչյանը, Մարտին Մարտիրոսյանը, Արթուր Սարդարյանը, պիտի ասեին՝ խախտում արե՞ք, ինչի՞»,-շեշտեց նա:
Գյուղապետի խոսքով՝ Դաշնակցությունը դիմել է դատախազություն, քանի որ իր ակնկալած ձայները չի ստացել:
«Եթե Դաշնակցությունը 700 և ավելի ձայներ հավաքեր, կյանքում չէր դիմի, եթե անգամ խախտում լիներ, բայց 125 քվե է ստացել։ Այստեղ 9 կուսակցություններն էլ, ռեյտինգային մյուս թեկնածուներն էլ ձայն են տարել»,-շեշտեց նա:
Գյուղապետը նաև շեշտեց, որ միջադեպ, վեճ չի եղել, թյուրիմացություններ են եղել, որոնք հարթվել են:
«70-80 տարեկան կնոջը 9 քվեաթերթիկ են տալիս, ասում են՝ գնա քվեարկի, կանգնում, շիվարում է. պետք օգնեն չէ՞։ Կամ չէին կարողանում բուլետենը ճիշտ դնել ծրարի մեջ, հետ էինք ուղարկում, որ ճիշտ դնեն, դե հերթ էր լինում, գյուղացիները անընդհատ բողոքում էին՝ ո՞նց ենք ընտրում, էս ի՞նչ եք արել»,-ընդգծեց գյուղապետը: Նա նշեց, որ թեև համայնքի բնակիչները դեռ ոտքի չեն կանգնել, բայց պետք չէ չարաշահել նրանց համբերությունը:
«Գյուղացիներին ի՞նչ անեն ներքաշում են այսպիսի բաների մեջ»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ, նույն կուսակցության նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը 02.04.2017թ.-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում տեղակայված 17/21 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվում է ուղղորդված և բաց, քվեախցիկ են մտնում մեկից ավելի անձինք, և վերահսկվում է ընտրողի կողմից կատարված քվեարկությունը:
Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45