Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բանզրագչ Դելգերմաան (նստավայրը՝ Մոսկվա):
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և հույս է հայտնել, որ Մոնղոլիայի դեսպանի նշանակմամբ հայ-մոնղոլական միջպետական հարաբերությունները կզարգանան ու կամրապնդվեն: Հանրապետության Նախագահը այդ համատեքստում կարևորել է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:
Դեսպան Դելգերմաան շնորհակալություն է հայտնել Նախագահին և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում ջանք չի խնայի վերականգնելու Հայաստանի և Մոնղոլիայի միջև եղած ավանդական լավ հարաբերություններն ու նոր ուղիներ գտնելու փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, հումանիտար և այլն, զարգացնելու փոխգործակցությունը: Տիկին Դելգերմաան ընդգծել է, թե անչափ հպարտ է, որ իր երկրի առաջին դեսպանն է այնպիսի հրաշալի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որի հետ Մոնղոլիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 25 տարի առաջ: Նրա համոզմամբ, այդ հոբելյանը լավ առիթ է վերարժևորելու անցած ուղին և խորացնելու հարաբերությունները: Մոնղոլիայի դեսպանը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է նաև Եվրասիական տնտեսական միության շուկայով և հույս է հայտնել, որ այդ միության անդամ Հայաստանը կաջակցի համագործակցության հաստատման ուղղությամբ Մոնղոլիայի ջանքերին:
Հանդիպման ժամանակ դեսպան Դելգերմաան նաև շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում օրերս անցկացված խորհրդարանական հաջող ընտրությունների կապակցությամբ:
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03