ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու և ՀՀ Նախագահի 2010թ. նոյեմբերի 9-ի ՆՀ-270-Ա հրամանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի մայիսի 13-ի ԱԽ-9-Ե-10 և ԱԽ-9-Ե-11 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ. 1. Ալեքսանդր Ազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: 2. Ռուբիկ Մխիթարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի` Քրեական մասնագիտացման բաժնի 1-ին և 3-րդ կետերը»:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47