Հաջողության ճանապարհը միշտ լի է դժվարություններով. որևէ բանի հասնելու համար մարդիկ հաճախ ստիպված են լինում զոհաբերել իրենց համար ամենաթանկ բաները: Այսպես, օրինակ, սիրված ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սիլվեստր Ստալոնեն զոհաբերել է իր ունեցած ամենաարժեքավոր բանը` շանը:
AdMe.ru-ն գրում է, որ 26 տարեկան հասակում Ստալոնեն միայնակ է եղել և դեռևս ոչ հայտնի: Այն ժամանակ նա բարդ ֆինանսական վիճակի պատճառով ընդամենը մի տաբատ և մի զույգ մաշված կոշիկ է ունեցել: Ստալոնեի միակ ընկերը Բուտկուս անունով շունն է եղել. երբ նա աշխատել է «Ռոկի» ֆիլմի սցենարի վրա, համարյա դուրս չի եկել տնից և շփվել է միայն շան հետ:
«Բուտկուսն իմ լավագույն ընկերը և հենասյունն էր և միակը, որ սիրել է ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Մենք երկուսս նիհար և միշտ քաղցած էինք ու ապրում էինք մի սենյակում: Հենց այնտեղ եմ սկսել սցենարներ գրել»,- վերհիշել է Ստալոնեն իր երիտասարդությունը:
Ստալոնեի խոսքով` իրադրությունը գնալով վատթարացել է. նա ո՛չ իր, ո՛չ շան համար ուտելիք գնելու գումար չի ունեցել, և միակ ելքը շանը վաճառելն է եղել: Գնորդը 40 դոլար է վճարել շան համար:
Սակայն դերասանը չի մոռացել Բուտկուսին և ինքն իրեն խոստացել է առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձնել նրան:
«Մի հիանալի օր ինձ հաջողվեց վաճառել «Ռոկի» ֆիլմի սցենարը, և ես որոշեցի հետ բերել Բուտկուսին: Նրա նոր տերն իմացել էր, որ ես կորցրել էի հույսս, և 15 հազար դոլար գին նշանակեց: Շունն արժե յուրաքանչյուր պենին», - պատմել է Ստալոնեն:
«Չնայած հասա մեծ հաջողությունների և օրհնվեցի, թվում է` կարոտում եմ այն առավոտյան զբոսանքներն իմ չորքոտանի ընկերոջ հետ: Մենք իսկապես օրվա 24 ժամն անցկացրել ենք միասին և անբաժան ենք եղել: Կարելի է ասել` նա իմ լավագույն ընկերն է եղել, ես սիրել եմ նրան, և այլևս երբեք նման շուն չեմ ունենա», - հավելել է դերասանը:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03