Երևանի և Իրանի քաղաքների միջև համագործակցության շրջանակում Իրանում անցկացված մշակութային շաբաթվա օրերին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ էմին Թորոսյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ Պերսեպոլիս համաշխարհային ժառանգության հնավայր- թանգարանի ցուցասրահում բացվել է «Հայաստանի Հանրապետության ուրարտական հուշարձանները» խորագրով ցուցահանդեսը: Ծրագիրը կյանքի է կոչվել ԻԿՕՄՕՍ Հայաստանի և ԻԿՕՄ Իրանի միջև ստորագրված համագործակցության հուշագրով:
Եռալեզու ցուցատախտակներին ներկայացվել են ուրարտական երեք մայրաքաղաքները՝ Էրեբունին, Արգիշտիխինիլին և Թեյշեբաինին՝ իրենց ճարտարապետությամբ, մշակույթով, հուշարձաններով և հնագիտական արժեքով:
Լուսանկարներով և ուղեկցող հակիրճ տեղեկատվությամբ վահանակները ցուցահանդեսի այցելուներին պատմել են նաև Ուրարտական և Աքեմենյան պետությունների պատմական ընդհանրությունների մասին:
Առավել ընդգրկուն ներկայացվել է հատկապես Էրեբունին իր հիմնադրումից մինչ օրս, այդ թվում՝ ներկայում շարունակվող հնագիտական աշխատանքներով:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև թանգարանների միջազգային խորհրդի` ԻԿՕՄ-ի նախագահ Հանս Մարտին Հինզը:
Ցուցահանդեսի բացմանը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, ԻԿՕՄՕՍ Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը համոզմունք է հայտնել, որ ցուցահանդեսը յուրովի խթան կհանդիսանա միջմշակութային կապերի ամրապնդման գործում:
«Առաջին անգամ է, որ հայկական պատմամշակութային ժառանգության մի մասնիկը նման ձևաչափով ներկայացվում է Իրանում: Այս ցուցահանդեսը յուրօրինակ պատասխանն է արդեն իսկ ձևավորված մեր համագործակցության շրջանակում 2015 թվականին Երևանում անցկացված «Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական և աքեմենյան մշակույթների հանգույցում» ցուցահանդեսի: Վստահ եմ, որ մեր ակտիվ ու արդյունավետ գործակցությունն առաջիկայում համատեղ մի շարք այլ նոր նախաձեռնությունների հիմք կդառնա», - նշել է Գագիկ Գյուրջյանը:
Մեծ հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսի այցելուների թվում են եղել ոչ միայն իրանցիներն ու տեղի մեր հայրենակիցները, այլև Իրան այցելած այլազգի զբոսաշրջիկները:
Պերսեպոլիսի թանգարանում կազմակերպվել են նաև հայ-իրանական համատեղ դասախոսություններ:
ԻԻՀ կատարած այցի ընթացքում երևանյան պատվիրակությունը Շիրազում հանդիպել է քաղաքապետի մշակույթի գծով տեղակալ Ահմեդ Հեմմաթի Բուշեհրիի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Էմին Թորոսյանը նշել է, որ Կապույտ մզկիթի վերականգնման աշխատանքներին զուգահեռ այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից կբարեկարգվի նաև մզկիթի տարածքը:
Հանդիպման շրջանակում ստորագրվել է Երևանի և Շիրազի միջև մշակութային համագործակցության վերաբերյալ խորհրդանշական հուշագիր:
Այցի շրջանակում հանդիպումներ են եղել նաև Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Թեհրանի ազգային թանգարանում երևանյան պատվիրակությունը մասնակցել է թանգարանի հիմնադրման 100-ամյակին: Ցուցահանդեսի շրջանակում Երևանի և Թեհրանի միջև մշակութային կապերի ամրապնդման վերաբերյալ հանդիպումներ են կայացել Թեհրանի քաղաքապետարանի մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22