Հոլիվուդյան ռեստորանի աշխատակիցները կենդանի պատ են կազմել՝ Շերին երկրպագուներից «պաշտպանելու» համար
13.04.17 | 01:25
Հոլիվուդյան Craig’s ռեստորանում Շերի հայտնվելն իրարանցում է առաջացրել երկրպագուների, լուսանկարիչների եւ հաստատության այցելուների շրջանում:
70-ամյա երգչուհին որոշել է ռեստորան մտնել՝ ճաշելու, բայց նախապես չի զգուշացրել ոչ ոքի:
Ռեստորանի անձնակազմը չէր սպասում Շերի այցին, որի վրա «հարձակվել» են մյուս այցելուները, ինչին հաստատության աշխատակիցներն արձագանքել են՝ կենդանի պատ կազմելով:
Սովորաբար այս ռեստորանում հաճախ են աստղեր լինում, բայց երբ խոսքը կուռքերի մասին է, ինչպիսին Շերն է, ռեստորանը չի կարող ապահովագրված լինել երկրպագուների հարձակումից:
Ի դեպ, վերջերս Շերը համերգ է տվել Մերիլենդի MGM National Harbor-ում:
70-ամյա հայուհին երգերի միջեւ դադարի ժամանակ որոշել է հանդիսատեսի հետ կիսվել 1988 թվականին Դեւիդ Լեթերմանի՝ Late Show with David Letterman շոուին մասնակցության մասին հիշողություններով:
«Այն ժամանակ ես առաջին անգամ պետք է մասնակցեի այդ շոուին: Ես Նյու Յորքում էի եւ պետք է 28 հազար դոլար վճարեի հյուրանոցի համար:
Ես Դեւիդին հայտարարեցի, որ կհամաձայնեմ մասնակցել շոուին, եթե պրոդյուսերները վճարեն հյուրանոցի իմ ծախսերը: Նրանք չհամաձայնեցին: Բայց ես ստիպեցի դա անել: Ի վերջո, նրանք համաձայնեցին իմ պայմաններին»,- հայտարարել էր Շերը: