ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայության ղեկավար Լևոն Քոչարյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեցին Առողջապահության նախարարության կողմից հանրապետության 72 բժշկական հաստատությունում անցկացված «բաց դռների օրեր» ծրագրի արդյունքները:
Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ ծրագրի շրջանակներում 17158 անձանց բուժզննում է իրականացվել:
«Սա աննախադեպ բարձր թիվ է, եթե մենք այն համեմատենք նախկին տարիներին իրականացված «բաց դռների» հետ, ապա նախկինում եղել է 5-6 հազարի սահմաններում: Հիվանդանոցային բուժօգնություն անհրաժեշտ է եղել 954 քաղաքացիների, 324-ի համար հատուկ և դժվարամատչելի հետազոտություններ են իրականացվել: Զննվածների հինգ տոկոսը պրակտիկ առողջ մարդիկ են եղել: 30 տոկոսը դիսպանսեր հսկողության տակ է եղել, այսինքն՝ խրոնիկ հիվանդներ են եղել և նորից եկել են խորհրդակցության»,-ասաց նա և նշեց, որ որպես կանոն սրտաբանական հիվանդություններն են առաջին տեղում:
Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ խորհրդատվությունն անց է կացվել կամավորության սկզբունքով, այսինքն՝ իրենք հայտարարություն են տարածել և ցանկացողները արձագանքել են և դիմել խորհրդատվության:
Նա ուշագրավ համարեց ակնաբանական խնդիրներով դիմած մարդկանց թիվը, ինչը ցույց է տալիս մարզերում մասնագետների պակասի մասին, քանի որ առաջարկի և պահանջարկի անհամաչափություն կա: Պաշտոնակատարն ասաց, որ երկու եզրահանգման են եղել. առաջինը, որ նման միջոցառումները պետք լինեն շարունակական և 6 ամիսը մեկ իրականացվեն և երկրորդը՝ մարզերը նեղ մասնագետներով համալրելու մեխանիզմները պետք է վերանայվեն։
Լևոն Քոչարյանը հայտնեց, որ Կոտայքի մարզում իրենք այցելել են 7 բժշկական կենտրոն, Շիրակի մարզում՝ 11, ընդհանուր 60 մասնագետներ են մասնակցել՝ հիմնականում սրտաբաններ, ակնաբույժներ, գինեկոլոգներ, ուռոլոգներ, վնասվածքաբաններ, մանկաբաններ, ուռուցքաբան:
«Ընդհանուր բուժզննվել են 2000-ից ավելի հիվանդներ, և բուժզննումը անվճար է եղել»,-ասաց նա և նշեց, որ մի քանի հիվանդ հոսպիտալացվել է, մի քանիսին ստենդավորում են արել՝ կամ անվճար, կամ զեղչային համակարգով: Նա նշեց, որ հիվանդների գերակշիռ մասն ունեցել է զարկերակային հիպերտենզիա:
«Սրտաբանական հիվանդությունները մահացության և հիվանդացության առաջին տեղում են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Հիմնական խնդիրը չվերահսկվող ճնշումն է»,-ասաց նա և նշեց, որ եթե համարում ենք, որ Հայաստանում երեք միլիոն մարդ է ապրում, որոնցից երկու միլիոնը չափահաս մարդիկ են, ապա 1 միլիոնից մի քիչ ցածր թվով մարդկանց մոտ կա զարկերակային հիպերտենզիա:
Նա նկատեց, որ երբեմն հիվանդները ժամանակավոր են օգտագործում իրենց նշանակված դեղերը, թողնում են բուժումը կիսատ, ինչի պատճառը նաև դեղերի էժան չլինելն է:
tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47