Վարշավայի ազգային ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի պատվո հովանու ներքո անցկացվող Բեթհովենի անվան Զատկի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ապրիլի 11-ին, տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ համերգն անցկացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո և նվիրված էր Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոմկևիչ Վալցը, աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, Լեհաստանի հասարակական-քաղաքական և մշակութային հեղինակավոր գործիչներ, արվեստաբաններ, լրագրողներ և այլք:
Համերգից հետո Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր հատուկ ընդունելություն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և «Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլիժբետա Պենդերեցկան:
Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ իր համար մեծ հպարտություն է լինել հազարամյակների հարուստ պատմություն և մշակույթ ունեցող ժողովրդի ներկայացուցիչ, ով կրկնակի հպարտությամբ է հետևում, թե ինչպես են հայ երաժիշտները իրենց կատարումներով հիացնում լեհ հանդիսատեսին:
Իր հերթին, Էլիժբետա Պենդերեցկան իր երախտագիտության խոսքը հղեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին և ՀՀ մշակույթի նախարարությանը, որոնք իրենց մշտական հոգածությամբ հանդիսանում են փառատոնի բարեկամները և մեծ աջակցություն են ցուցաբերել այդ համերգի կայացման գործին:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42