Քվեարկության օրը դիտորդների կողմից գրանցվել է շուրջ 3058 խախտման վերաբերյալ ահազանգ:
Այս առնչությամբ «Անկախ դիտորդի» տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
««Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից 02.04.2017թ.-ի ընտրությունների ընթացքում դիտորդներին եւ Դաշինքի անդամ կազմակերպություններին իրավաբանական աջակցություն էին ցուցաբերում 27 իրավաբաններ:
Քվեարկության օրը դիտորդների կողմից գրանցվել է շուրջ 3058 խախտման վերաբերյալ ահազանգ, որոնցից 205 դեպքով դիտորդները ահազանգել են իրավաբանական խմբին:
Դիտորդներից ստացված 205 ահազանգերի կապակցությամբ իրավաբանները դիտորդներին տրամադրել են բանավոր խորհրդատվություն, կազմել անհրաժեշտ գրավոր փաստաթղթեր՝ դիմումներ, բողոքներ, առաջարկություններ եւ հանցագործության վերաբերյալ հաղորդումներ:
Ըստ այդմ՝ ահազանգերը կարելի է բաժանել հետեւյալ խմբերի.
• Զանգեր, որոնք հետապնդել են խորհրդատվական նպատակ (այս կամ այն նորմի մեկնաբանություն, օրենքով սահմանված կարգ, իրավիճակի լուծում եւ այլն).
• Ընտրական ընթացակարգի հետ կապված խախտումների վերաբերյալ ահազանգեր, որոնք դիտորդը չի կարողացել լուծել ինքնուրույն.
• Դիտորդի իրավունքների խախտումներ.
• Ակնհայտորեն հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկություններ:
Այն դեպքերում, երբ խնդիրը վերաբերել է խորհրդատվության կամ ընթացակարգային եւ (կամ) դիտորդի իրավունքների խախտմանը, իրավաբանները փորձել են գտնել արագ արձագանքման մեխանիզմ եւ խնդիրները վերացնել՝ լուծել տեղում, ինչին հնարավոր է եղել հասնել օրենքով սահմանված կարգի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելով, հանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցի միջոցով, մի քանի դեպքով տարածքային ընտրական հանձնաժողովներին եւ ոստիկանության թեժ գծին ահազանգելով:
Իսկ երբ դիտորդների կողմից բարձրացված խնդիրը վերաբերել է հանցագործության վերաբերյալ տեղեկություններին, եւ դրանց վերաբերյալ առկա են եղել որոշակի վերաբերելի ապացույցներ, կազմվել են հանցագործության մասին հաղորդումներ եւ ներկայացվել ՀՀ ոստիկանություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ինչպես նաեւ հրապարակվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի www.hcav.am կայքում:
Այն ահազանգերը, որոնք վերաբերել են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունների, անգործության կամ որոշման իրավաչափությանը, եւ դրանք հնարավոր չի եղել լուծել ահազանգի, խորհրդատվության կամ այլ միջոցով՝ իրավասու ընտրական հանձնաժողովին է ներկայացվել դիմում, բողոք կամ առաջարկություն:
Մանրամասները՝ տեղեկանքում
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հիմնադիր անդամներն են
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Գորիսի մամուլի ակումբ
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45